Կյանքից հեռացել է Վասիլի Առուստամյանը

2022 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը, տեղեկացնում են կոմիտեից։

Վասիլի Առուստամյանը ծնվել է 1952 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սզնեկ գյուղում: Ստացել է տնտեսագիտական և իրավաբանական բարձրագույն կրթություն, աշխատանքային գործունեության ընթացքում նրան շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

 

1973 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ: Հանդիսացել է Մոսկվայի դատահաշվապահական կրկնակի փորձաքննություններ իրականացնող հանձնաժողովի անդամ:

2003 թվականին նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսագիտության բաժնի պետ, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ, իսկ 2013-ին՝ ֆինանսական և ճարտարագիտական փորձաքննությունների ծառայության պետ:

2015 թվականից աշխատել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ՝ փորձաքննությունների գծով:

2021թ. փետրվարի 22-ից ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում ներգրավվել է որպես փորձագետ:

Առուստամյանը երկու զավակների հայր է:

 

Աշխատանքային գործունեության ընթացքում խրախուսվել է շնորհակալագրերով, պարգևներով և մեդալներով:

Աշխատանքային գործունեության ընթացքում նա ձեռք է բերել մեծ ճանաչում ինչպես հանրապետության փորձագիտական, այնպես էլ՝ դատաիրավական ոլորտում՝ իր բացառիկ ներդրումն ունենալով հաշվապահական և տնտեսագիտական դատական փորձաքննությունների արդյունավետ իրականացման և համապատասխան բարձրորակ փորձագետների պատրաստման գործում: Վ. Առուստամյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում զբաղվել է բազմամյա դասախոսական գործունեությամբ, ինչպես նաև մեծ դերակատարում է ունեցել ժամանակակից փորձագիտական մեթոդների մշակման և ներդրման հարցերում:

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները