Կան բուհեր, որ դիմորդներ չեն ունեցել. թափուր է մնացել 15 000-ից ավելի տեղ

Այս տարի ՀՀ բուհերում թափուր է մնացել 15 000-ից ավելի տեղ` հիմնականում ոչ պետական բուհերում։ Ավելին, կան բուհեր, որ նույնիսկ դիմորդներ չեն ունեցել։ Ասուլիսի ժամանակ հայտնեց ԳԹԿ կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Եթե նախորդ տարիներին հնարավոր էր մեկ քննությունով բուհ ընդունվել, ապա այս տարվա կարգով ամրագրվել է` յուրաքանչյուր դիմորդ պետք է առնվազն 2 քննություն հանձնի։ Բացի այդ, եթե նախորդ տարիներին մեկ առարկայից կտրվածը հնարավորություն էր ունենում մասնակցել թափուր տեղերի մրցույթին, ապա այս տարվանից սկսած` նա այդ իրավունքը չունի։ Այսինքն` պետք է երկու առարկայից դրական գնահատական ունենա, որ կարողանա թափուր տեղերի մրցույթին մասնակցի»,–ասաց Նասիբյանը` հավելելով, որ հենց այս պատճառով էլ այդքան թափուր տեղեր են մնացել։

Նասիբյանը հայտնեց նաև, որ այս տարի 13 887 դիմորդ ենք ունեցել` նախորդ տարվա 13 128-ի դիմաց։ Իսկ միասնական քննությունների մասնակիցների թիվը 11 587 է եղել. առաջին փուլում 7246 դիմորդ բուհ է ընդունվել, իսկ կտրվածները 3076 են` շուրջ 30 տոկոս։

Նա հայտնեց, որ հիմնական փուլի մրցույթի արդյունքներով Հայաստանի ագրարային համալսարան ընդունվողների թիվը 38 է` նույն իրավիճակն է մանկավարժական համալսարանում և մարզերի բուհերում։ Ասաց` «Ֆիզիկա» մասնագիտությամբ մանկավարժական համալսարան 1 անձ է ընդունվել, իսկ ԵՊՀ–ում միշտ պահանջարկված միջազգային հարաբերություններ ֆակուլտետում 2 թափուր տեղ կա։ Նրա խոսքով` բժշկական մասնագիտությունների հանդեպ կա հետաքրքրություն, սակայն դիմորդները դեղագետ դառնալ չեն նախընտրում, միայն բուժել են ուզում։
Նասիբյանը տեղեկացրեց նաև, որ ամենաշատը դիմորդները քննություն են հանձնել «Անգլերեն» առարկայից` 5641 անձ է հայտագրված եղել։ 5000-ից ավել դիմորդ քննություն է հանձնել «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաներից, իսկ ամենաշատը կտրվել են «Մաթեմատիկա» առարկայից` դիմորդների 20 տոկոսից ավելին։

Բուհերի թափուր մնացած տեղերի համար դիմումների ժամկետը մինչև հուլիսի 26-ն է։

դիտվել է 1145 անգամ
Լրահոս
Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին Վթար-հրդեհ Արտաշատի խճուղում Հաղթում ենք այս պայքարում, Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի 2 շաբաթվա ընթացքում․ Թրամփ Ռուբլին թանկացել է Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին
Ամենաընթերցվածները