ՀԱՊՀ ուսանողները պրակտիկա են անցել Ucom-ի շարժական ցանցի բոլոր բաժիններում

Ուղիղ երեք շաբաթ «Յուքոմ» ընկերության Տեխնիկական տնօրինության բջջային ցանցի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ հերթական անգամ իրենց մասնագիտական հմտություններով, գիտելիքով ու հեռահաղորդակցության ոլորտի նոու-հաուներով են կիսվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կապի համակարգեր ամբիոնի 10 ուսանողների հետ։

Պրակտիկան անցել է 8 ստորաբաժանումներում, այդ թվում՝ ռադիոցանցի պլանավորման ու օպտիմիզացիայի,  ռադիոցանցի շահագործման (BSS), ծառայությունների որակի վերահսկման (AQP), տրանսմիսիոն բաժիններում։ Ուսանողները մասնակցել են նոր կայանի տեղորոշման աշխատանքներին, սահմանել հիմնական պարամետրերը, ինտեգրել դրանք, շահագործել կայանների ծրագրային հատվածը։ Ապագա ռադիոինժեներները հետևել են, թե ինչպես են սպասարկվում շարժական ցանցի ղեկավարման համակարգերը, վերլուծել են կայանների վիճակագրությունը, ապահովել են կապը բոլոր կայանների ու շարժական հիմնական ցանցի միջև, ինչպես նաև միջազգային կապը։

Հստակ ծրագրային փաթեթներով՝ «Անցկացնում եմ դրայվ-թեսթ, որի միջոցով ուսումնասիրում եմ ցանցի որակը և ծածկույթը», - նշել է ուսանող Նունե Բաղդասարյանը։

«Ucom-ում պրակտիկայի ժամանակահատվածում ուսումնասիրել ենք բոլոր բաժինները․ ռադիոյում ենք եղել, պլանավորում ենք արել, կայանների տեղադրում ենք կատարել, AQP-ում ենք եղել, բաժանորդների հարցերին ենք պատասխանել, թիքեթներ ենք բացել, ուղարկել համապատասխան բաժիններ, որոնք ավելի լուրջ կարող էին խնդիրներին լուծում տալ։ Ինձ դուր է եկել ռադիոբաժինը և BSS-ը, քանի որ ավելի շատ հետաքրքրություն կա ու ավելի խորն ես գիտակցում, թե ինչ մասնագիտությամբ ես սովորում ու հետո ոնց ես շարունակելու այդ մասնագիտությամբ աշխատել։ Մեր կուրսում 5 ուսանող աղջիկներ ունենք, աղջիկները, թե տղաները հավասար սովորում են ու ավելի շատ աղջիներն են ուզում Ucom-ում աշխատել», - պատմել է ՀԱՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Պողոսյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների պրակտիկայի ղեկավար «Յուքոմ» ընկերության ռադիոցանցի ավագ ինժեներ Լիլիա Հուսիկյանն ու բջջային բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը խստորեն հետևել են, որ ապագա գործընկերները նաև 24/7 ռեժիմով գործող համակարգի միջոցով սովորեն հետևել կայանների աշխատանքին, էկրանների վրա նկատեն խնդիրները, վերլուծեն ահազանգերը, առաջարկեն լուծումներ։

«Շատ կարևորում ենք համագործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Այս տարի 10 ուսանող մեզ մոտ անցան իրենց ուսանողական պրակտիկան, դրա ընթացքում ծանոթացան մի շարք տեխնիկական մասնագիտությունների հետ և հասկացան՝ ինչպես կարող են իրենց կարիերայի ուղին կառուցել մեր ընկերությունում, տեսան մեր տեխնիկական թիմը, հասկացան՝ ինչքան բան կարող են մեզնից սովորել։ Իրենց պրակտիկան անցկացրեցին և՛ գրասենյակում, և մայրաքաղաքի փողոցներում՝ թեստ-դրայվեր անելիս և մարզերում՝ բազային կայաններ այցելելիս, պատկերացրեցին՝ իրենց տեսական գիտելիքը ինչպես կարող են գործնականում կիրառել և ինչ գործնական հմտություններ պետք է զարգացնեն, որ սկսեն ռեալ աշխատել։ Կարծում եմ՝ սա փոխշահավետ համագործակցության մոդել է, որովհետև բարձր ներգրավվածություն և լավագույն արդյունք ցուցաբերած այս ուսանողները մեր առաջնային թեկնածուներն են տեխնիկական սկսնակ հաստիքները համալրելու համար», - ասել է «Յուքոմ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ու կազմակերպական զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։

Պրակտիկայի ավարտին «Յուքոմ» ընկերության կայանների շահագործման և սպասարկման բաժնի անձնակազմի աջակցությամբ ևս մեկ անգամ այցելել են մարզ՝ հասկանալու, թե ինչպես է իրականացվում կայանների սպասարկումը և ինչպես են փոխարինվում խափանված սարքավորումները՝ ալեհավաքները, մոդուլները, մալուխները, գեներատորները և մարտկոցները։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները