Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-27-ի, 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Հուլիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.7°C (1966 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.7°C (1988 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.3°C