Գորիի թունելում երթևեկությունը կսահմանափակվի
Հուլիսի 27-ին Գորիի թունելում երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ժամանակավորապես կսահմանափակվի: Այս մասին գրում է aliq-ge կայքը
։ Երթևեկությունը կսահմանափակվի Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհին գտնվող, Սենակի-Թբիլիսի ուղղությամբ թունելում, ժամը 03:00-06:00-ին, իսկ Թբիլիսի-Սենակի ուղղությամբ` ժամը 00:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում։
Երթևեկության ժամանակավոր սահմանափակման նպատակը թունելներում շինաշխատանքների իրականացումն է, հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը։