Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր համախոհներին. Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ–ից։

Չալաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ընտանիքի անդամներին, որոնք այս ընթացքում աջակցել են իրեն, ինչպես նաև իր փաստաբանական և հանրային հաղորդակցության թիմին և լրատվական համայնքին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր համախոհներին։ Մենք բոլորս, ըստ էության գտնվում ենք մի պայքարի մեջ, մեր հայրենիքի, մեր իդեալի, մեր իղձերի իրականացման համար, պարզապես այնպես ստացվեց, որ դրա համար տուժողը ես էի այս անգամ և ես որոշ ժամանակով ստիպված եղա իմ ազատությամբ վճարել։ Բայց կարծում եմ,որ այս ամեն ինչը ընդամենը փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի համայնապատկերում, որի համար մարդիկ կյանք են տվել, ազատություն են կորցրել, առողջություն են կորցրել։ Ուստի իմ փոքր զոհողությունը ես համարում եմ իմ հայրենիքի զոհասեղանին դրված ընդամենը մի փոքր փշրանք է։ Այդքանով հանդերձ ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլորին, իսկապես շատ զգացված եմ, շատ պարտական եմ ինձ համարում այն հանրային ուշադրության, աջակցության  համար, որին արժանացել եմ»,– ասաց նա՝ նշելով, որ այլ հարցերի հիմա չի կարող պատասխանել։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները