Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Ու մինչ հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և, բարբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։ Ոստիականությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հերախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունները ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնի են։ Նախաքննության շահերից շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

դիտվել է 1238 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները