Ավարտվեց հերթական խորհրդարանական քառօրյան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ հաստատեց օրենքների մի շարք լրացումներ։

Պատգամավորները, մասնավորապես, հավանություն տվեցին.

Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն);

Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 96, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 7);

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 110, միաձայն);

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 118, միաձայն);

«Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն);

Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 117, միաձայն);

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 120, միաձայն);

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծում (կողմ՝ 116, միաձայն);

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն);

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 118, միաձայն)։

Խորհրդարանականները նաեւ հավանություն տվեցին առաջին ընթերցմամբ օրինագծերին.

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծին (կողմ՝ 73, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 37);

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծին (կողմ՝ 120, միաձայն);

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին (կողմ՝ 119, դեմ՝ 1)։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»
Ամենաընթերցվածները