Ո՞վ է թանգարան-արգելոցում նկարահանված պոռնոգրաֆիկ հոլովակի «հերոսուհին»

Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում: Այն վերոնշյալ կայքից հեռացվել է միայն ժամեր առաջ: Ի վերջո, ովքեր էին արդեն հայտնի դարձած պոռնոհովակի «հերոսները»,  «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել: Պարզվում է՝ «հերոսուհին» ՏԱՏՅԱՆԱ ՍՄԱՐԺԵՎՍԿԱՅԱՆ է՝ հեռուստատեսային մենեջեր Մոսկվայից:

1995-2000 թվականներին Տատյանա Սմարժեւսկայան սովորել է Մոսկվայի սննդամթերքի արտադրության պետական համալսարանում եւ ստացել ինժեների մասնագիտություն: Այնուհետեւ 1998-2002 թվականներին սովորել է Միջազգային սլավոնական ինստիտուտում՝ որպես թատրոնի եւ կինոյի դերասան: 2017 թվականից նա սկսել է աշխատել որպես սցենարիստ մոսկովյան «Ուրբաթ» հեռուստաալիքի «Ինստագրամի աղջիկներ-2» շոուում։ Իսկ հետո դարձել է «Դանակների վրա» շոուի կրեատիվ պրոդյուսերը։ Դրանից հետո նա աշխատել է որպես ստեղծագործական պրոդյուսեր Մոսկվայի «Յու» հեռուստաալիքում՝ «Ճակատամարտ մարմնի համար» շոուում: Նա նաեւ աշխատել է որպես կրեատիվ պրոդյուսեր «Ուրբաթ» հեռուստաալիքի «Սպիտակ բաճկոն» շոուում, իսկ որպես նրա աշխատանքի վերջին վայր հայտնի է «Մեդիա առաջինը», որտեղ եւս աշխատում է՝ որպես  կրեատիվ պրոդյուսեր՝ «Իմ նույնանման երեխաները» շոուում:

«Ուզում եմ միանգամից խոստովանելոր սիրում եմ սերիալների պրոդյուսերությամբ զբաղվել: Իմ կյանքի վերջին 20 տարիների ընթացքում ես զբաղվում եմ ժամանցային հեռուստատեսային շոուների պրոդյուսերությամբԶբաղեցրել եմ տարբեր պաշտոններ՝ որպես խմբագիրգլխավոր խմբագիրպրոդյուսերստեղծագործական պրոդյուսեր։ 2020 թվականին իմ արտադրության «Դանակների վրա» ռեալիթի շոուն դարձավ TEFI հեռուստատեսության ազգային մրցանակի դափնեկիր»,- linkedin-ին սոցիալական ցանցում իր մասին գրել է Տատյանա Սմարժեւսկայան։

Նշենք, որ պոռնոսկանդալով պայմանավորված՝ Տանյա Սմարժեւսկայան ջնջել է ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ ինստագրամյան իր էջերը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ ընդգծում է, որ Տանյա Սմարժեւսկայան ուկրաինական եւ ռուսական «եռման» ցանցային հոլովակների հեղինակ է. «Կարծում եմ՝ իրավապահ մարմինների համար կարեւոր է շուտ հայտնաբերել եւ արտաքսել Հայաստանի տարածքից սույն անձին իր զուգընկերոջ հետ։ Հասկանալի է, որ ներկայիս Հայաստանում տիրում է համատարած ամենաթողության մթնոլորտ եկածներին վերահսկելու պահով, սակայն իշխանությունները գոնե «ձեւի» համար պետք է արձագանքեն, քանզի հաշվի առնելով հանրային տրամադրությունները այս պոռնո-տուրւստները կարող են ենթարկվել բռնության, ինչն անթույլատրելի է։ Հիշեք... եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա դա սկսում են իրագործել հասարակ մարդիկ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

դիտվել է 5697 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները