«Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի արձագանքը

Այսօր, ս.թ. օգոստոսի 3-ին, ժամը 10:00 տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննության շարունակությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից: Նիստը նշանակալի է այն առումով, որ օրակարգը ներառելու է նաև խափանման միջոցի հարցը: Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն այդ առիթով հայտարարություն է տարածել՝  ներկայացնելով դատավարության շուրջ վերջին զարգացումները։ Հաղորդագրությունում մասնավորապես անդրադարձ է կատարվել պաշտպանական կողմի ծավալուն միջնորդությանը` դատական նիստը հետաձգելու և մեղադրական եզրակացությունը ՀՀ քրեական դատավարության 202-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորեցման պահանջով հանրային մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը մեղադրական եզրակացությունում արձանագրել է առնվազն 11 նշանակալի խախտումներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հանգամանքներում, սակայն դատարանը հրաժարվեց վերականգնել օբյեկտիվ դատաքննության համար նյութերը: 

«Ցանկացածպահիիշխանություններիքաղաքականհակառակորդներինհետապնդելու «անբեկանելի» հեղինակությունվայելողդատավորՄնացականՄարտիրոսյանընախհրաժարվեցհետուղարկելՀՀդատախազությանկողմիցներկայացվածմեղադրականեզրակացությունները, որըկազմվածէրօրենքիաղաղակողխախտումներով, ընդգծվածմիտումունենալովթաքցնելևսքողելնախաքննությանընթացքումԱվետիքՉալաբյանիանմեղությանվերաբերյալձեռքբերվածբոլորապացույցները»,-ասված է դատաքննության վերաբերյալ հանրային պաշտպանության թիմի արձագանքում, որը նիստը որակել է որպես «իշխանություններիկողմիցբեմադրվածաբսուրդիթատրոնի, Կաֆկայի «Դատավարության» լավագույնավանդույթներով»։

Նշենք, որ դատաքննության ժամանակ դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտարարել, թեև Ավետիք Չալաբյանի պաշտպանները և Չալաբյանը ներկայացրեցին բացարկի այնպիսի հիմնավորումներ, որոնք բավարար էին ոչ միայն բացարկի, այլև դատավորի հրաժարականի համար ընդհանրապես՝ ներառյալ քաղաքական ենթատեքստով մի շարք գործերով ընդգծված ապօրինի որոշումների կայացումը, որոնք հետագայում բեկանվել են ավելի բարձր ատյաններում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։  Ավելին, դատաքննության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գերազանցել իրավական աբսուրդի բոլոր նախադեպերը և Ավետիք Չալաբյանին հանրային պաշտպան պարտադրեց, այն պայմաններում, երբ նրա պաշտպանությունը իրականացնում է «Ֆիդելիս» հեղինակավոր իրավաբանական ընկերությունը, Ավետիք Չալաբյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, և նույնիսկ դատարանի կողմից ներգրավված հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրեց իրեն ազատել այդ անհեթեթ պարտականությունից։

«Ակնհայտէ, որգործողիշխանությունները, չհաշտվելովնրահետ, որԱվետիքՉալաբյանըօրենքիուժովհայտնվելէազատությանմեջ, իսկբացդատալսումներիյուրաքանչյուրնիստավելիևավելիակնհայտէդարձնումնրաններկայացվածմեղադրանքիողջանհեթեթությունը, շտապումենօրառաջնորիցապօրինիազատազրկելնրան, դրանովշարուանկելովնրահետսկսածհաշվեհարդարաը։Նորընդունվածքրեադատավարականօրենսգրքով, խափանմանմիջոցիհարցըքննարկվումէվերընշածհարցերիցհետո, ևդատավորՄնացականՄարտիրոսյանըՀայաստանիիրավականպրակտիկայումաննախադեպշտապողականությունէցուցաբերում՝ պրակտիկորենամենօրնիստնշանակելովևփորձելովամենգնովկատարելվերևիցիջեցվածպատվերը»,-ասված է հանրային պաշտպանության խմբի հայտարարությունում: 

Հատկանշական է, որ աբսուրդի թատրոնը ծավալվում է ուղիղ եթերում, դատական նիստերի լեփ-լեցուն դահլիճում` հանրային հեղինակություն վայելող Չալաբյանի ազատության համար երախշավորներ հանդիսացող նախկին փոխվարչապեը Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի, ինչպես նաև մեկ տասնյակ հասարակական քաղաքական գործիչների ներկայությամբ, այդ թվում նաև Սոնա Կոշեցյան («Այբ» hիմնադրամ), Արմեն Խաչիկյան («Արար» հիմնադրամ), Վարդան Մարաշլյան («Վերադարձ Հայաստան»  hիմնադրամ),   Տեր Մեսրոպ քահանա Արամյան («Այբ» դպրոցի համահիմնադիր), Գևորգ Դանիելյան (Արդարադատության նախկին նախարար), Աննա Կոստանյան (նախկին պատգամավոր), Էլինար Վարդանյան (պատգամավոր), Էդգար Ղազարյան (նախկին դեսպան), Մենուա Սողոմոնյան (պատմական գիտությունների թեկնածու), Արսեն Գրիգորյան (երաժիշտ), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Ռուբեն Կարապետյան, Վահե Հովհաննիսյան և այլք: 

Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է շարունակելու իր պայքարը՝ Ավետիքի ազատության և լիարժեք արդարացման համար։ Հայտարարությունում նշվում է,- «Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը մղվում է ոչ այնքան Ավետիքի անձի, որքան մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար և վճռական ենք մեր բոլոր համախոհների, բոլոր նվիրյալ հայորդիների հետ այն շարունակելու մինչև վերջնական հաղթանակ»: 

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները