Ոսկեպար գյուղի տարածքում ռուսական նոր հենակետ է կառուցվում
Factor TV-ի խցիկն արձանագրել է, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում շինարարություն է ընթանում, որը դատելով տարածքում տեղադրված ռուսական դրոշի գույներով երկաթե տնակից, ռուսական ուժերի նոր հենակետ է լինելու։
Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ փաստ է ռազմաբական հենակետի կառուցումը, սակայն ավելին չգիտի՝ ինքն էլ է փորձել տեղեկություններ ճշտել՝ չի կարողացել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսական նոր հենակետ է կառուցվում նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում։