«Ավետիք Չալաբյանի կալանավորումն իրավաչափ չէ». Ռուբեն Մելիքյան

Օգոստոսի 3-ին «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը երեք ամսով կալանավորվեց, թեև դատախազըհայտարարեց, որՉալաբյանինկատմամբբավարարէգրավիկիրառումը:

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Չալաբյանի կալանավորմանը, Past.am-ի հետ զրույցում նշել է, որ նախ պետք է հստակ տարբերակել նախաքննության ու դատաքննության փուլերը:

«Նախաքննության փուլում դատարանն  այդպիսի իրավունք չունի և չի էլ կարող ունենալ: Այսինքն՝ առանց դատախազի միջնորդության կալանք նշանակել: Դատաքննության փուլում դատարանն այդպիսի իրավունք ունի: Ընդ որում՝ ունեցել է Քրեական դատավարության ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս օրենսգրքի պայմաններում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդտեղ հենց դատարանն է վարույթ իրականացնողը և հենց դատարանն է պատասխանատու վարույթի բնականոն ընթացքի, այդ թվում՝ ներգրավված անձանց պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Բայց որքան էլ դատարանն այդպիսի իրավունք ունենա, դա պետք է լինի շատ հազվադեպ: Սա նշանակում է, որ դրա համար պետք է այնքան ծանրակշիռ հիմավորումներ լինեն, որոնք անկողմնակալ դիտորդին կարող են համոզել, որ դա անհրաժեշտություն էր՝ անգամ եթե մեղադրանքի տերը, քրեական հետապնդման տերը հանդիսացող դատախազը նման անհրաժեշտություն չի տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ առանց լուրջ ու բացառիկ հիմնավորումներ ներկայացնելու նման որոշում կայացնելն իրավաչափ չէ:

«Դատարանի այս որոշումը ոչ իրավաչափ եմ համարում, որևէ պատշաճ բացատրություն չտրվեց դատարանի կողմից առ այն, թե ինչու է դատարանը  գտնում, որ այդ հանգամանքներում անհրաժեշտ է կալանք կիրառել: Չմոռանանք նաև, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է միջին ծանրության արարքի համար:  Եթե խոսքը չի վերաբերում ծանր հանցագործությանը, ապա իմ նշածն առավել ևս սուր բնույթ է կրում: Բնականաբար, այստեղ քաղաքական ենթատեքստ չտեսնելը դժվար է»,- հավելեց Ռ. Մելիքյանը:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 27-ին Ավետիք Չալաբյանն ազատ էր: Ավելի վաղ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:

Աննա Բադալյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները