Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։ Այս տեղեկությունը հայտնեցին Դատախազությունից։
Գործընթացը վերաբերում է նաեւ նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում եւս կհրապարակվի:
Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։
Թե խոսքը մասնավորապես ո՞ր գույքի մասին է՝ դատախազությունը առայժմ չի մանրամասնում։