«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին

Կինոյի տանը կայացավ «Կյանքից ամուր» ֆիլմիհատուկ ցուցադրություն։ Ֆիլմը ստեղծվել է LC production-ի կողմից և պատմում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո վիրավոր զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների մասին նրանց հույզերը, ապրելու և ապրեցնելու ցանկությունը։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ինչպես ֆիլմում նկարահանված հերոսները, այնպես էլ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու հիմնադրամները։

Ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանի խոսքով՝ «Կյանքից ամուր» ֆիլմն այն մարդկանց մասին է, որոնք պատերազմում կորցրել են ամենաշատը և ամենաթանկը։«Բայց, չնայած դրան, ամենաշատն են պայքարում, գործում, փոխում, ապրում և ապրեցնում։ Ու եթե նրանք կարող են, ապա մենք ամենաքիչը պարտավոր ենք։ Այս ֆիլմն ապրել կարողանալու մասին է, այն ժամանակ, երբ ապրելը թվում է անհնար ու անիմաստ։ Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Շուշան Ռաֆայելյանը, վարակեց իր հերթական սիրուն գաղափարով, որի հիմքում սերն է, քաղաքացիական բարձր պատասխանատվությունը և օգտակար գործ անելու մեծ ցանկությունը», - ասում է Ծովինար Մկրտչյանը։

Ֆիլմը իրականություն է դարձել Իդրամ ընկերության ֆինանսական աջակցությամբ։

Իդրամ ընկերության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ֆիլմի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ոչ թե ցույց է տալիս կյանքը պատերազմից հետո այն գույներով, որոնցով մեզնից շատերն են տեսնում՝ մուգ, խտացված, հաճախ անգամ անգույն, այլ այն ուժը, որը հերոսները գտել են իրենց մեջ՝վերականգնվելու, նաև՝ ցավը սրտում օգնելու մեր հասարակությանը։ Հենց դա է պատճառը, որ մենք որոշեցինք կանգնել ֆիլմի կողքին։ Հիշեցնեմ, որ «Մի դրամի ուժը» ծրագիրը ևս մեր բոլորի հավաքական ուժի մասին է, երբ Իդրամ համակարգովվճարելիս մեր շնորհիվ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցում են տարբեր նախաձեռնությունների։ Ընդհանուր գումարը, որը ընկերությունները հատկացրել են մեր երկրում կարևոր, անգամ կենսական գործունեություն իրականացնող հիմնադրամների, արդեն ավելի քան 90 մլն ՀՀ դրամ է կազմում»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները