«Գործ ունենք վրեժի հետ». քննարկում «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հանրային պաշտպանության խումբը հանրային քննարկում էր կազմակերպել՝ «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով:

Քննարկման մեկնարկին նշվեց, որ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների ծավալվող ալիքը վերջին տասնամյակի համար աննախադեպ է: Ճնշվում է ազատ խոսքը, քաղաքական այլակարծությունը, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում և մարդու կյանքի իրավունքը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 2018-22 թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել: Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն էր դատարանի դահլիճում: ՀՀ-ում աննախադեպ է դարձել կալանավորումը որպես պատժամիջոց, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միջոց ու վախի մթնոլորտ տարածելու մեխանիզմի կիրառումը:

Ավ. Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց՝ վերջին երեք ամսվա ընթացքում, ներգրավված լինելով Չալաբյանի նկատմամբ քաղաքական-քրեական հետապնդման պրոցեսին որպես պաշտպան, վերջնականապես համոզվել է մեկ բանում՝ ՀՀ-ում ներպետական բոլոր իրավական մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, ստեղծելու կամ իրագործելու Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այն երաշխիքները, որոնց պարագայում մարդը հայտնելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ կունենա մինիմալ հնարավորություններ պաշտպանվելու, չեն գործում:

«Չեն գործում այն պարագայում, երբ քաղաքական իշխանությունները նպատակադրվել են անձին բանտարկել: Նկատի ունենք առաջին հերթին կալանավորումը, որը ՀՀ-ում վերջին իրադարձությունների լույսի ներքո ոչ միայն Ավ. Չալաբյանի, այլ բազմաթիվ այլ քաղաքական-հասարակական գործիչների և պարզապես քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակցող քաղաքացիների պարագայում կիրառվում է որպես պատիժ: Ուզում եմ հիշեցնել, որ կարծես թե մեկ ու կես տարի առաջ Ն. Փաշինյանն իր մոտ հրավիրեց տարբեր դատավորների՝ քննարկելու, թե ինչու այս կամ այն գործով կալանավորումը որպես խափանման միջոց չեն կիրառել դատավորները: Հետո Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ, ստեղծվեցին «կալանքի դատարաններ», որոնք անխափան աշխատում են: Քաղաքական բոլոր զգայուն գործերով, չգիտես, թե ինչու, դատավորը կամ Մնացական Մարտիրոսյանն է, կամ Ֆարխոյանը: Նրանք, որպես անխափան աշխատող ռեպրեսիվ մեքենայի առանձին դետալներ, ի հեճուկս բոլոր իրավական հիմնավորումների, իրականացնում են իրենց պատվերը, որի ցայտուն օրինակը Ավ. Չալաբյանի երկրորդ կալանավորումն է»,-ասում է Վ. Հարությունյանը:

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ միջազգային կառույցների լռությանը: Նշում է՝ դիմում է միջազգային կառույցներին, ասում են, որ ստացել են իր դիտարկումները, բայց որևէ արձագանք չկա: «Միջազգային կառույցներն, ըստ էության, վերածվել են քաղաքական գործիքի, իրենց գործառույթը մարդու իրավունքների հետ այլևս որևէ առնչություն չունի: Նշեցինք, որ վերջին տարիներին՝ 2018 թ.-ից սկսած 68 դատապարտյալ և կալանավոր է մահացել: Տիկին Ժաննա Ալեքսանյանը երեկ գրել էր, որ այս տարի ոչ մարտական պայմաններում 40 զինվոր է մահացել: Եթե նախկինում նման բան լիներ, նախ կկասեցնեին մեր պատվիրակության լիազորությունները, ավելին՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվեր: Չի արվում, քանի որ միջազգային կառույցները սպասարկում են իրենց աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, բոլորին պետք է գլխատված, անուղեղ իշխանություն, որը կատարելու է իրենց բոլոր հրահանգները»,-ընդգծեց Զոհրաբյանը:

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ նախքան միջազգային կառույցների հետ աշխատելը, պետք է կարողանանք մեր հասարակության հետ աշխատել: «Երբ ՍԴ-ի հետ իշխանությանը հաջողվեց վարվել այնպես, ինչպես վարվեց, մի քանի դատավորների՝ Դ. Գրիգորյանի, Ալ. Ազարյանի, Բ. Բախշիյանի նկատմամբ վարմունքը, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ առաջացավ անպաշտպանվածության զգացում: Մարդն իր էությամբ այդպիսին է, նրա մոտ սկսում է գործել ինքնապաշտպանական բնազդը, երբ շատ դատավորներ տեսան, թե ինչպես վարվեցին իրենց գործընկերների հետ, նրանց մոտ սկսեց զգուշավորություն գործել: Իհարկե, չպետք է այդպես լինի: Տարիներ շարունակ դատավորները ներկայացվել են որպես քավության նոխազ: Հասարակության հետ պետք է աշխատանք տանենք, որ ինքը շահագրգռված լինի պաշտպանել իր դատավորներին»,-նշում է Գյուլումյանը:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ քննարկման ընթացքում խոսվում է սահմանադրական իրավունքների պաշտպանության մասին, որոնց պաշտպանողը պետք է լինի ՍԴ-ն: «Բոլորս «հպարտությամբ» կարող ենք խոսել այն մասին, որ հայ ժողովրդի այն երջանիկ սերնդի ներկայացուցիչներն ենք, որի հետ միասին ապրում է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատի երրորդ կուրսում սովորելիս ուսմանը զուգահեռ հեղինակել է Սահմանադրության մի նախագիծ, որն ընդունվել է չորս ժամվա ընթացքում: Երևի համաշխարհային իրավունքի պատմության մեջ սահմանադրական փոփոխություն չորս ժամում տեղի է ունեցել միայն Հայաստանում»,-ասում է Ղազարյանը: Ինչպես պայքարել այս իրականության դեմ: «Միայն մեկ ձև գոյություն ունի: Այս կազմակերպված հանցախումբը, որը զավթել է ՀՀ օրինական իշխանությունը, ընդ որում՝ խաբեությամբ, պետք է վռնդվի ոչ թե իշխանությունից, այլ ՀՀ-ից»,-ընդգծում է նա: Իսկ դահլիճից հնչում են արձագանքներ վերջին մտքին՝ պետք է դատվի: «Կարծում եմ՝ Մնացական Մարտիրոսյանը մեր հասարակությանը կարող է ևս մեկ անգամ պիտանի լինել՝ կրկնելու համար այն դատական որոշումը, որը նա կայացրել է ժամանակին»,-եզրափակեց Ղազարյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է՝ ուսումնասիրելով վերջին շրջանի քրգործերը կարող ենք փաստել, որ գործ ունենք վրեժի ու վենդետայի հետ: «Ստեղծվեցին հատուկ դատարաններ, անունը դրել եմ քաղաքական հետապնդումների մասնագիտացված դատարաններ, որևէ մեկը ձայն չհանեց: Խոսվեց միջազգային կառույցների հետ աշխատանքի մասին, դեմ չեմ, բայց դա անհույս է: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա և ուժեղ իրավապաշտպանական շարժում սկսենք: Հայաստանում չկա կոլեգիալ մտածողություն, չկան արհմիություններ, անհատական մոտեցում է՝ ամեն մեկն իր գլուխը պահելու: Սա ցավով ենք նշում, պետք են փոփոխություններ»,-նշում է Իշխանյանը:

Քննարկումն ավարտվեց հետևյալ արձանագրմամբ՝ այս իշխանությունների կողմից առանց դատավճիռների քրեական գործեր են հարուցվում, հետո սառեցվում են՝ դնելով իշխանությունների պահանջների բավարարման հարցը, և քրգործերը հարուցվում են ու կալանքը կիրառվում է գերազանցապես մարդու առողջությանը վնաս պատճառելու գնով՝ նրան հետ պահելու համար քաղաքական գործունեությունից:

Լուսինե Առաքելյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները