Թուրքիան մեկ տարի ունի․ Հայկական փաթեթը ոչ մի տեղ չի կորել

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել երկու երկրների մայրաքաղաքներ։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երեւան եւ այնտեղ հանդիպել գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, թուրքական դիվանագիտական աղբյուրին հղումով գրել է Middle East Eye-ը։

Այն դեպքում, երբ բանակցություններում առաջնահերթ են համարվել վստահության ամրապնդման միջոցները, «բարդ» հարցերը երկու երկրների միջեւ, հատկապես Հայոց ցեղասպանությունը, չեն բարձրացվել։ Անկարան կարծում է, որ այս փուլում «բարդ» հարցեր քննարկելը երկու երկրների միջեւ «իրատեսական» չէր լինի։ Բայց թուրքական աղբյուրը նշել է, որ Հայաստանը հրապարակայնորեն հաստատել է, որ «թուրքական հողի» որեւէ պահանջ չունի, գրում է Middle East Eye-ը։

Ընդգծենք երկու հանգամանք՝ բանակցությունների տեղափոխում մայրաքաղաքներ, հայկական կողմից տարածքային պահանջներից հրաժարում՝ «բարդ» հարցերը թողնելով հետագային։ Ավելացնենք եւս երկու հանգամանք՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը եւ Անկարայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Բաքվի հետ համակարգելը, որի մասին պարբերաբար հայտարարում են Էրդողանը, Չավուշօղլուն եւ թուրք այլ պաշտոնյաներ։

Սա թուրքական նախապայմանների փաթեթն է, որը ներկայացվել է Հայաստանին։ Դա ենթադրում է 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի եւ ըստ այդմ Թուրքիայի սահմանների ճանաչում Հայաստանի կողմից, ընդլայնված՝ Բաքվին Արցախի եւ Նախիջեւանի պատկանելության ճանաչմամբ։ Հայաստանի տարածքով նախատեսվում են մի քանի «միջանցքներ» երրորդ երկրների քաղաքացիների համար։

1921 թ․ Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական անօրինական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության Կարս-Արդահանի, Իգդիրի, Արարատ լեռան շրջանները անցել են Թուրքիայի Հանրապետությանը, Նախիջեւանը որպես հայկական ինքնավարություն ժամանակավորապես հանձնվել է Բաքվի պրոտեկտորատին։ Արցախը Մոսկվան նվիրել է Բաքվին 1923 թ․։ Այսինքն, Հայաստանը պետք է ճանաչի 1920-1921 թթ․ ռուս-թուրքական օկուպացիայի եւ մասնատման, ինչպես նաեւ 2020-ի ռուս-թուրքական ռազմական արշավի արդյունքները։

Միեւնույն ժամանակ, իրավիճակը կարելի է դիտարկել հակառակ կողմից՝ թուրքական նախապայմանների այս հաստ փաթեթը ցույց է տալիս այդ երկրի խոցելի վիճակը եւ կախվածությունը Երեւանի ստորագրությունից։ Մոսկվա/Կարսի անօրինական պայմանագրերի իրավական առավելագույն ժամկետը սպառված է, եւ հայերի արյան ու տարածքների վրա ստեղծված Թուրքիան կանգնած է ավազե սահմանների վրա։ Նույն իրավիճակն է նաեւ Լոզանի պայմանագրի պարագային, որի հարյուրամյակը լրանում է հաջորդ տարի։ Թուրքերը լավ գիտեն պատմությունը եւ հրաշալի հասկանում են իրավական այս փաթեթի իրական արժեքը, եւ խնդիրը չի լուծվի անգամ Հայաստանը ոչնչացնելու դեպքում։

Որքան հաստ է թուրքական նախապայմանների փաթեթը, նույնքան եւ ավելի մեծ է հայկական փաթեթը, ինչը մանեւրի, հայկական իրավունքների հարցերը, առնվազն Արցախի խնդիրը, բանակցային սեղանին վերադարձնելու լայն հնարավորություն է։ Սակայն դրա համար նախ սեփական իրավունքների գիտակցում է պետք, ինչպես նաեւ ինքնիշխան որոշումների ունակ, իրավական ու քաղաքական փաստարկներով զինված գրագետ իշխանություն։ «Կարգավորում գոյության իրավունքի համար» ողորմելի հավատամքը բերելու է նոր ու անխուսափելի ողբերգության։
lragir.am

դիտվել է 540 անգամ
Լրահոս
Վթար-հրդեհ Արտաշատի խճուղում Հաղթում ենք այս պայքարում, Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի 2 շաբաթվա ընթացքում․ Թրամփ Ռուբլին թանկացել է Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին
Ամենաընթերցվածները