ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:
ՀՀ ԱԱԾ