Սպանություն Լոռու մարզում

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
 
Հիշյալ դեպքի վերաբերյալ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից, 2022 թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 20:30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի 51-ամյա բնակչի դին: Մեկ այլ հաղորդմամբ էլ տեղեկացվել է, որ «գլխի պատռած վերքեր, ձախ ակնակապճի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հագվի գյուղի՝ 54-ամյա բնակիչ:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
 
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Աքորի և Հագվի գյուղերի նշված բնակիչների վնասվածքներ ստանալու հանգամանքները:
 
Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս դեպքի նախորդ օրը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Հագվի գյուղի բնակչի կողմից իր տրակտորով Աքորի գյուղի բնակչին պատկանող խոտը հակավորելու շուրջ:
 
2022 թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Հագվի գյուղի բնակիչն իր տրակտորով ժամանել է Աքորի գյուղի բնակչին պատկանող հանդամաս, սակայն տեսնելով խոտի սակավությունը՝ հրաժարվել է հակավորել այն, ինչին ի պատասխան Աքորիի բնակիչն օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել և հայհոյել է Հագվիի բնակչին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, վերջինս, տանից վերցնելով իր անվամբ հաշվառված «ԻԺ 39» մոդելի, 12մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել է նշված հանդամաս և երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ դեպքին ականատեսները՝ տուժողի որդին և եղբորորդին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հագվի գյուղի բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
 
Հագվի գյուղի բնակիչը, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, ձերբակալվել է, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք: Վերջինիս որդին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որոսորդական հրացանը:
Նախաքննությունը շարունակվում է։
դիտվել է 389 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները