«Ավետիք Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի». Էդգար Ղազարյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Պաշտպանական թիմը փաստում է` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է` ակնհայտ է, որ Ավ. Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի:

«Իրավական բաղադրիչ գոյություն ունի միայն այնքանով, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում` ակնհայտ կերպով, բացառապես քաղաքական նպատակներով, սկսած այն պահից, երբ Ավ. Չալաբյանն ապօրինի գաղտնալսվել է: Գործի նյութերից այլևս պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե օպերատիվ կարգով` հատուկ ծառայությունների կողմից կամ դատարանի թույլտվությամբ, այլ ապօրինաբար: Այդ գաղտնալսումն իրականացնող անձի բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել և ոչ մի արդյունք չունեն: Մեր օրենսդրությամբ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուրն իրավական հիմք հանդիսանալ չի կարող: Սա մեկ: Երկրորդ` ակնհայտ է, որ ձայնագրությունը մոնտաժված է տարբեր հատվածներից, բայց պարզ չէ, թե ով է իրականացրել այդ մոնտաժը և ինչ շահադրդվածություն է ունեցել կոնկրետ հատվածներն իրար կպցնելու և ամբողջական նյութ ստանալու համար»,- ասում է մեր զրուցակիցը: Հիշեցնում է` ձայնագրությունը տարածվել է իշխանական գործիչների հետ կապ ունեցող լրատվամիջոցներով:

«Օրինակ իշխանամերձ լրատվամիջոցները տեղադրում են այդ մոնտաժված նյութն իրենց կայքում, այն տարածվում է համացանցում, որից հետո հեռացնում են իրենց կայքից սկզբնաղբյուրը: Նույն օրն այդ ապօրինի, չբացահայտված, մոնտաժված տեսանյութը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման մեջ: Դրանից հետո Ավ. Չալաբյանի տանն իրականացվում է խուզարկություն, որի ընթացքում ոչինչ չի հայտնաբերվում, բայց Չալաբյանը ոչ թե հրավիրվում է ոստիկանություն, այլ բռնությամբ բերման է ենթարկվում, հետո ձերբակալում են: Իրականացնում են երկամսյա կալանք, նախաքննությունն ավարտվում է, սակայն միջնորդում են, որ Ավ. Չալաբյանը լրացուցիչ` 15 օր մնա կալանքի տակ, երբ նախաքննությունն ավարտվել է և ազատության մեջ լինելով նա որևէ գործընթացի վրա ազդելու հնարավորություն չէր կարող ունենալ: Ապօրինաբար երկարացնում են ժամկետը, ընդ որում` մի կարևոր դետալ էլ: Երբ փաստաբանները բողոքարկում են Չալաբյանի կալանքի վերաբերյալ որոշումը, դատարանը հետաձգում է այդ հարցի քննարկումը, նշանակում այն հուլիսի 21-ին, այն դեպքում, երբ հուլիսի 12-ին պետք է լրանար Չալաբյանի` կալանքի տակ գտնվելու ժամկետը: Այսինքն` դատարանը կանխակալ իմանում է, որ հուլիսի 12-ին, միևնույն է, Չալաբյանն ազատ չի արձակվելու և խափանման միջոցի վերաբերյալ նիստը նշանակում է մի քանի օր անց: Հետո լրանում է լրացուցիչ կալանքի ժամկետը, սկսվում է դատական պրոցես, Ավ. Չալաբյանը մեկ շաբաթ մնում է ազատության մեջ, այդ ընթացքում ցուցաբերում է չափազանց բարեխիղճ վարքագիծ` որևէ կերպ խնդիրներ չի ստեղծում իրավապահ մարմինների գործունեության համար, բոլորից շուտ է ներկայանում դատական նիստերին` չնայած առողջական խնդիրներ ունենալու հանգամանքին, դատարանը նույնիսկ մեկ անգամ բավարարում է նրա խնդրանք-միջնորդությունը բժշկական հետազոտություն անցնելու, հետաձգում է դատական նիստը, անգամ դատարանն Ավ. Չալաբյանին թույլատրում է խոսել նստած, ոչ թե կանգնած, որպեսզի չվնասի նրա առողջությանը, բայց առանց դատախազի միջնորդության, դատական նիստի ընթացքում որոշում է կայացնում Ավ. Չալաբյանի նկատմամբ կիրառել եռամսյա կալանք: Հիմա` այս փաստերի համադրությունը լսողը կարող է մտածել, որ դա իրավական գործընթա՞ց է: Իսկ եթե դա վերաբերում է հանրային դաշտում ակտիվ, ընդդիմադիր գործունեություն ծավալող հասարակական գործչի, որի տեսակետները և հեղինակությունը չափազանց բարձր է հասարակության մեջ, պատկերն ամբողջանում է»,- եզրափակում է Էդգար Ղազարյանը:

Լուսինե Առաքելյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին Վթար-հրդեհ Արտաշատի խճուղում Հաղթում ենք այս պայքարում, Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի 2 շաբաթվա ընթացքում․ Թրամփ Ռուբլին թանկացել է Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին
Ամենաընթերցվածները