Վահագն Դավթյանը՝ Մյունխենից․ Մարտական տրամադրվածություն ունենք

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք բարձրացնում, արդեն պատասխանատվություն է, որովհետեւ երկիրն եմ ներկայացնում: Մեդալային կանխատեսումներից զերծ կմնամ. փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Մարտական տրամադրվածություն ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը, որը Հայաստանի թիմի հետ պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկին:

Օգոստոսի 18-ին Երեւանի ժամանակով 18:00-ից Մյունխենում կմեկնարկի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որտեղ Հայաստանը կունենա 5 մասնակից՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: Հայաստանի թիմն արդեն անցկացրել է ԵԱ-ի վերջին գլխավոր փորձը Մյունխենի օլիմպիական մարզապալատում, որտեղ էլ անցկացվելու է մրցաշարը:

Եվրոպայի փոխչեմպիոնը կարեւոր մեկնարկից առաջ NEWS.am Sport-ի հետ զրուցել է նախապատրաստական փուլի, մարզավիճակի, սպասելիքների եւ պետական աշխատանքը մարզումների հետ համատեղելու մասին:

Վահագն, ի՞նչ մարզավիճակում ես մոտենում Եվրոպայի առաջնությանը:

Այս պահին արդեն լավ մարզավիճակ ունեմ, չնայած Վրաստանի հավաքից մեկ շաբաթ բաց եմ թողել: Թիմը երեք շաբաթ հավաք անցավ, ես՝ երկու, բայց հասցրեցի այդ ընթացքում գալ մրցումային մարզավիճակիս: Երեւանի հավաքից հետո դեռ լավ մարզավիճակում չէի:

Եվրոպայի արծաթե, բրոնզե մեդալակիր ես: Հավաքածուումդ պակասում է միայն ոսկե մեդալը: Ինչպե՞ս ես գնահատում հնարավորություններդ:

Թե ինչ արդյունքներ կունենանք, այս պահին դժվար է ասել: Փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Չեմ սիրում մրցումներից առաջ մեդալային կանխատեսումներ անել: Բոլորս մարտական տրամադրվածություն ունենք:  

Աշխարհի գավաթի երեք փուլերում գերազանց արդյունքով դարձար գավաթակիր: Այս հաջող մրցելույթներից հետո բոլորը քեզնից բարձր արդյունք են ակնկալելու: Այդ առումով լրացուցիչ լարվածություն կա՞:

Այս տարվա ընթացքում հաջող մրցելույթներից հետո կա որոշակի պարտավորվածություն, որ պետք է կարողանամ պահել այդ շեմը: Ես պարտավորվածություն զգում եմ ինքս իմ առջեւ՝ կատարածս աշխատանքի, չարչարանքիս, ծախսածս ժամանակի, ստացած վնասվածքներիս համար: Մինչեւ այստեղ հասնելը երկար աշխատանք ենք կատարում մարզիչների հետ: Ես նույն լրջությամբ եմ մոտենում Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, միջազգային մրցաշարերին եւ Հայաստանի առաջնություններին: Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք եմ բարձրացնում, արդեն պատասխանատվություն է ինձ համար, որովհետեւ մենք մեր երկիրն ենք ներկայացնում: Որքան պատվով ներկայացնենք, այնքան մեր երկրի, հայկական մարմնամարզության համար է:

Վահագն, օղակների վարժությունում կանոնների փոփոխություն կա՞:

Կան փոփոխություններ, բայց այնպես չէ, ինչպես օրինակ Արթւոր Դավթյանի գործիքի վրա: Տարրերի արժեքների փոփոխություն է եղել Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո։ Ես, այսպես ասած, շահել եմ այդ փոփոխությունից: Օրինակ, եթե նախկինում անում էի մի տարր, որն ավելի բարդ էր, ավելի շատ ուժ էի կորցնում դրա վրա, անհամեմատ քիչ էր գնահատվում: Հիմա ավելի հեշտ էլեմենտ եմ անում, որն ավելի բարձր է գնահատվում: Փոքր փոփոխություններ են, բայց վարժությունս լավ կատարելու դեպքում վերջնական հաշվարկում բարձր միավորներ եմ վաստակում: Ինձ համար լավ էին այս փոփոխությունները, քանի որ վարժությունս չեմ փոխել: Եթե փոխեի, ինձանից ամենաքիչը մեկ տարի ժամանակ էր պահանջվելու այն յուրացնելու եւ վարժ կատարելու համար. մեր սպորտային լեզվով ասում են՝ «վարժությունը նստի քո վրա»:

Դու նաեւ պաշտոնավարում ես Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչությունում: Ինչպե՞ս ես համատեղում պետական աշխատանքն ու սպորտը:

Իրականում շատ բարդ է: Մեծ դժվարությամբ եմ համատեղում, փորձում եմ: Լարվածությունը, աշխատանքի մեջ մարզումները, հավաքների մեջ աշխատանքը, այս ամենը շատ մեծ էներգիա է խլում: Այս գերլարված վիճակն ինձ ավելի շատ է հոգնեցնում, քան մարզումների ֆիզիկական ՝ծանրաբեռնվածությունը: Ես փորձում եմ այնպես անել, որ աշխատանքս շատ ժամանակ չվերցնի մարզումներիցս եւ հակառակը: Ստիպված ընդմիջման ժամերին եմ գալիս մարզումների, իսկ երկրորդ մարզումն անում եմ աշխատանքային օրվա ավարտից հետո:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցին միացավ նաեւ օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Վահագն Դավթյանի մասին կարելի է գիրք գրել: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում հավաքների ժամանակ Վահագնը ֆանտաստիկ աշխատանք էր անում. գերլարված մարզումներ, աշխատանք, ավագանու նիստից ընդմիջմանը կոստյումով գալիս էր մարզադահլիճ, փոխվում, մարզվում, նորից կոստյումը հագնում, վերադառնում նիստին: Այդպես ամբողջ հավաքի ընթացքում գերազանց մարզավիճակ հավաքեց, շատ լավ պատրաստվեց: Հասանք Տոկիո, որտեղ պետք է ընթանար աշխարհի առաջնությունը: Վահագնի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ցույց տվեց: 7 օր մնաց կարատնին լրիվ այլ քաղաքում: Ես ասում եմ՝ դու այդքան լավ պատրաստվեցիր, չարչարվեցիր, որ 7 օր գնաս մեկուսացած հանգստի (ծիծաղում է):

Օգոստոսի 18-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի թիմը մրցահարթակ դուրս կգա Երեւանի ժամանակով 19:07-ին:

Լուսինե Շահբազյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգեր Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Հուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»
Ամենաընթերցվածները