Սյունիքի մարզի բնակավայրերում հավաքել են զենքերը. Lragir.am

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

 

Lragir.am-ի տեղեկություններով՝ նախքան Բերձորի և Աղավնոյի հայաթափման գործողությունները, Սյունիքի մարզի բնակավայրերում հավաքել են զենքերը։ Ըստ շրջանառվող կարծիքի՝ դա արվել է, որպեսզի բնակչությունը հնարավոր դիմադրություն չցուցաբերի այդ գործողություներին։ Բնակիչներին, սակայն, այդ որոշումը հիմնավորել են նրանով, որ զենքերը զինանոց են տեղափոխում ընդամենը։

Սյունիքի մարզի Արավուս համայնքի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իր զենքը վերցրել են։ «Ես կարող եմ իմ անունից ասել, որ իմ զենքը վերցրել են։ Ես երեք պատերազմի ակտիվ մասնակից եմ, 30 տարվա հրամանատար, իմ զենքը վերցրել են»,- ասաց Արգամ Հովսեփյանը։ Սյունիքի այլ համայնքներից ևս հաստատեցին այս տեղեկությունը։

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ Բերձորի և Աղավնոյի հայաթափումը վերջին զիջումը չէ։ «Ինչքան տաս, էնքան ախորժակը բացվելու է, երևի Ալիևի հայտարարություններին հետևում եք, մարդն ասում է՝ Զանգեզուրը մերն է, Երևանը մերն է։ Արավուսի հողերից 64 հեկտարը հիմա թուրքի ձեռքին ա, մեր գյուղի հողը խի՞ պիտի հիմա թուրքի ձեռքին լինի»,- նշեց նա։

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ոչ թե պետք է հանձնվել, այլ դիմակայել։ «Մեզ էս աստիճանի ծնկի են բերում, մարդիկ իրենց տները վառում ու դուրս են գալիս Բերձորից ու Աղավնոյից, դա ճի՞շտ է։ Ո՞նց կարելի է առանց պատերազմի ըտենց բան անել։ Երևի պատմության մեջ ես այսպիսի բան չեմ լսել, մենք շոկի մեջ ենք ուղղակի։ Եթե ուզում են դիմակայել, զենքը տալիս են լավ կռվող տղերքին ու ասում՝ պահեք Լաչինը։ Մենք պատրաստ ենք պահել, կռվող տղերքին ինչո՞ւ են կոտրում»,- ասաց նա։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները