Բացառիկ տեսանյութ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից. ինչ է իրականում տեղի ունեցել

AntiFake.am-ի տրամադրության տակ բացառիկ կադրեր են հայտվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյունից։ Տեսանյութը փաստում է, որ առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել շինության ներքևի հատվածում։

ԶԼՄ-ներն արդեն իսկ անդրադարձել են թեմային, թե առևտրի կենտրոնի որ հատվածներում են մեծաքանակ հրավառ նյութեր եղել։ Ըստ այդմ, նշվում է, որ հրավառ նյութերի պահեստ է եղել պայթած շինության վերին հարկերում։ Մինչդեռ, ինչպես երևում է տեսանյութում, պայթյունի օջախը շինության ստորին հարկերն են։ Առևտրի կենտրոնի պայթած շինության վերին հարկերում հրավառ նյութեր ունեցող տնտեսվարողներն էլ իրենց հերթին նշում են, որ այնքան մեծ քանակությամբ հրավառ նյութեր առկա չեն եղել, որոնք կարող էին նման ողբերգության հանգեցնել։ Ավելին մասնագետները նշում են, որ եթե անգամ մի քանի տոննա ավել հրավառ նյութեր լինեին շենքում, նման հզորության պայթյունի չէին կարող հանգեցնել, իսկ թե պայթյունն ինչ ուժգնությամբ է եղել և ինչ հետևանքների է հանգեցրել, տեսել են բոլորը։

Նշենք նաև, որ դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական հասկանալի մեկնաբանություն դեռևս չի տրվել, բայց իշխանությունները համառորեն հերքում են ահաբեկչության վարկածը, իսկ բարձրագույն իշխանության կրող թիվ մեկ անձն իր հրապարակային հայտարարությամբ պնդել է, որ «տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։

Ինչպես նախկինում տեղի ունեցած այլ աղմկահարույց դեպքերի պարագայում, այս պարագայում ևս ՀՀ իշխանություններն իրենց հապշտապ եզրակացություններով և ոչ պրոֆեսիոնալ պահվածքով փակուղի են մտցրել գործի պրոֆեսիոնալ հետաքննության հեռանկարը: Իսկ թե իրականում ինչպե՞ս է տեղի ունեցել պայթյունը՝ տեխնածին է եղել, թե ոչ, պարզ կլինի միայն այն պարագայում, երբ հետաքննությունն իրականացնող մարմինը զերծ կլինի կողմնակի ազդեցություններից և գուշակությունների փոխարեն կհենվի առկա փաստական հանգամանքների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում.

 
դիտվել է 2252 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները