Ադրբեջանցին ներկայացել էր որպես եվրոպացի լրագրող, երբ այցելել էր Աղավնո. Արշակ Զաքարյան

Ադրբեջանցին ներկայացել էր որպես եվրոպացի լրագրող, երբ այցելել էր Աղավնո։ Այս մասին 24News-ին ասաց հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը։ Օգոստոսի 17-ին ադրբեջանական «Haqqin.az» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ռուս սահմանապահների ուղեկցությամբ այցելել էր Արցախի Բերձոր քաղաք, Աղավնո գյուղ, ներկայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ ժամանած հայաստանցիների հետ։ Տարածված տեսանյութում Ֆաթուլաևը զրուցում է նաեւ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանի հետ։ 

Արշակ Զաքարյանն ասաց, որ իմանալով՝ օտարերկրացի լրագրող է եկել, մտել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի մոտ։ 

«Ես գնացել էի Աղավնո՝ իմ ընկերոջ՝ Անդրանիկ Չավուշյանի մոտ։ Ռուս խաղաղապահներն են ուղեկցել ադրբեջանցուն, իրենք ասացին, որ եվրոպացի լրագրող է։ Ես չեմ իմացել, որ ադրբեջանցի է, հետո եմ իմացել։ Որտեղի՞ց իմանայի, որ Ադրբեջանից է, մեզ ասել են, որ բրիտանացի է, նա էլ էր ինչ-որ բրիտանական լրատվամիջոցից ներկայացել։ Փաստաթուղթ է, չէ՞, ցույց տվել, չէր կարող առանց ցույց տալու մտնել Աղավնո։ Ես կարո՞ղ եմ անարգել Շուշի գնալ, ինձ չեն թողի, չէ՞», - նշեց Զաքարյանը։

Ըստ նրա՝ Ֆաթուլաևն Աղավնոյում մնացել է մոտ 10-15 րոպե, իսկ իրենց հետ զրուցել 7-8 րոպե։  «Ճանապարհին էլ, կարծես թե, «Հետք»-ի լրագրողի հետ էր խոսել։ Մենք իրեն դեմքով չգիտեինք, մարդիկ կան, ուզում են Անդրանիկի անունը սեւացնել, թե իբր իր մոտ ընդունել է ադրբեջանցի լրագրողի։ Բայց մենք չենք իմացել, որ թուրք է։ Քանի որ ներկաներից ոչ ոք անգլերեն չգիտեր, և ես գիտեի, ես էի թարգմանում, որ հանկարծ Անդրանիկի ասածները սխալ չներկայացներ։ Հետո տեսա, որ մեր խոսքերը կտրել-հանել է հրապարակված տեսանյութից։ Կարծելով, որ եվրոպացի լրագրող է՝ անպատվել ենք ադրբեջանցիներին, ասել ենք՝ «ցեղասպան են», «մարդասպան են»։ Ասել ենք, որ մենք բնիկ են Արցախում, նշել ենք, որ այստեղ 4-րդ դարի եկեղեցի կա։ Դուք էլ լավ գիտեք, թե ոնց են անում ադրբեջանցիները, խոսքի ձայնը իջեցնում են, ու սխալ հրապարակում թարգմանությունը», - շարունակեց Արշակ Զաքարյանը։ 

Նա ասաց, ու Աղավնոյում էր բնակչությանը օգնելու, իսկ ադրբեջանցի լրագրողը, ըստ նրա, գյուղ էր եկել բնակչությանը սադրելու, ծաղրելու համար։

Հիշեցնենք, որ «Haqqin.az» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևի կատարած այցելության թեմայով հայտարարություն էր տարածել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը։ 

Արցախի ԱԽ-ի հայտարարության մեջ նշվում էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է «Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, Ադրբեջանի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մուտքը»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները