Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  04:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Կամո Բարաբաշը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բլագոդարնոյե- Տաշիր ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Բարաբաշը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է  «Տաշիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները և ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը:

Վթարի մասին  պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

«Վանաձոր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից հայտնում են, որ ավտովթարի հետևանքով Վանաձորի Բ/Կ տեղափոխված տղան վիրահատվել է, վիճակը կայունացվել, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել Երեւան: 

«Այսօր՝ օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 07:30-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել երիտասարդ տղա: Նա վնասվածքները ստացել է ավտովթարի հետեւանքով:

Տուժածի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ: Անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարքին, ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն:

Վանաձորի բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Կարեն Բեկչյանի եւ վնասվածքաբան Արտյոմ Ներսիսյանի կողմից կատարվել է գանգի ռեզեկցիոն տրեպանացիա, սուբդուրալ հեմատոմայի հեռացում: Վիրահատությունից հետո վիճակը կայունացել է:

Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է մայրաքաղաք Երեւան»,- ասված է հաղորդագրությունում:

դիտվել է 686 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները