Արտառոց զգուշացում և թուրքական պետհամարանիշով մեքենա` Արթիկում

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, Արթիկում մանկապարտեզներին զգուշացվել է, որ որևէ անծանոթ, կամ օտարազգի անձանց թույլ չտան մուտք գործել մանկապարտեզի տարածք: Մենք կապվեցինք Արթիկի համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի հետ, ով մեզ ասաց, որ նա երկրում չէ, արձակուրդի մեջ է, և  լուրի մասին տեղեկություն չունի: Կապ հաստատեցինք նաև Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մամլո խոսնակ Սևակ Պետոյանի հետ: Մեր հարցին՝ թե արդյո՞ք համայնքապետարանը նման զգուշացում արել է, Պետոյանը պատասխանեց, որ նման հարցերի համար, պետք է գրավոր դիմել և ստանալ գրավոր պատասխան: Զրուցեցինք նաև Արթիկում գործող մանկապարտեզներից մեկի աշխատակցի հետ, ով խնդրեց, որ իր տվյալները չհրապարակենք,  նշեց, որ այո, իրենց զգուշացվել է, որ օտարազգի անձանց նկատմամբ ուշադիր լինեն, թույլ չտան մուտք գործել մանկապարտեզի տարածք, հատկապես ուշադրություն դարձնեն պայուսակներով մուտք գործող անձանց : Հարցին, թե որ կառույցից են զգուշացրել, պատասխանեց՝ ոստիկանությունից: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ոչ միայն մանկապարտեզների մասին է խոսքը, այլ նաև դպրոցների: «Հրապարակ» ձեռքի տակ է  հայտնվել լուսանկար, որտեղ թուրքական պետհամարանիշով մեքենան անարգել շրջում է քաղաքում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ադրբեջանցիները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հենց այսօր էլ կարող են հատել Հայաստանի սահմանն ու գնալ Նախիջեւան:

 

 

դիտվել է 3115 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները