«Արևային վահանակների արտադրություն սկսելը համարձակություն էր, պատասխանատվություն». «Փաստ»

«SolarՕn»-ն արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է Հայաստանում: Արևային այս վահանակներն ունեն բարձր որակ, բարձր արտադրողականություն, բարձր դիմացկունություն, ինչպես նաև 25+ տարվա երաշխիք: Ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը նշում է՝ Հայաստանում արևային էներգիայի օգտագործման զարգացումն ապահովվեց 2017 թ.-ի Էներգետիկ փոխհոսքերի օրինագծի ընդունմամբ:
 
«Մեր երկրում օրենքն էր շատ կարևոր ազդակ, որը թույլ տվեց արևային էներգիան զարգանա: Արևային էներգիան շատ օգտակար է, «հարմար», բայց էներգիայի պահպանումը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Մեզ մոտ օրենքը թույլ տվեց յուրաքանչյուր անհատի և բիզնեսի, առանց տարբերության, ունենալ սեփական արևային կայան սեփական կարիքների համար: Թույլ տրվեց արևային կայանը միացնել Հայաստանի էլեկտրական ցանցերին և տարեկան ծախսի չափով արևից ստացված էներգիան մղել ցանցեր, որոնք իրենց վրա են վերցնում այդ էներգիան պահպանելու գործը:
 
Օրենքն ասում է՝ յուրաքանչյուրը կարող է տեղադրել արևային կայան և իր տարեկան ծախսի չափով, այսպես ասենք, ՀԷՑից օգտագործածի չափով էլէներգիան նույն ՀԷՑ-ը պարտավորվում է գնել սակագնի 100 տոկոսի չափով, այսինքն՝ նույն գնով, որով վաճառում է: Հետևաբար՝ դրվեց արևային կայան, որն արտադրում է այնքան էլէներգիա, որքան անհատը կամ բիզնեսը ծախսում է տարվա կտրվածքով, հնարավոր է՝ հոսանքի գումար այլևս չմուծեն, քանի որ արևային կայանը համապատասխան էներգիան արտադրում է և ուղղում ցանցեր: Այն ժամանակվա կառավարության պատրաստակամությունը նման օրենք ընդունելու ազդակ եղավ, որպեսզի մեր կազմակերպությունը կայացնի վահանակների արտադրություն հիմնելու բարդ որոշումը:
 
Վստահություն կար, որ շուկան անընդհատ մեծանալու է, և պետք են լինելու նաև որակյալ արևային վահանակներ ոչ միայն մեր, այլև բոլոր կազմակերպությունների կարիքների համար, որոնք իրականացնում են արևային կայանների կառուցում, տեղադրում և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայրապետյանը:
 
Տեղական վահանակների արտադրություն հիմնելը պատասխանատվություն էր, համարձակություն, ընկերության մարքեթինգի ղեկավարի բնորոշմամբ՝ շատ բարդ աշխատանք: «Եվրոպայում արևային վահանակներ արտադրողներ գրեթե չեն մնացել:
 
Շատ բարդ է իրենց վիճակը, քանի որ չինական որակյալ վահանակների հետ, որոնք ունեն ցածր արժեք, դժվար է մրցակցելը: Դա նաև մեզ է վերաբերում: Բոլոր երկրների մակարդակով Հայաստանում արևային էներգետիկան այնքան զարգացած է, որ համաշխարհային բոլոր նորամուծությունները շատ արագ հայտնվում են մեր շուկայում»,-նշում է մեր զրուցակիցը: Մարդկանց հետաքրքրությունը արևային էներգիայի հանդեպ օրեցօր մեծանում է: «Անհատների և բիզնեսի հետաքրքրությունը շատ մեծ է: Արևային կայան կարող ես տեղադրել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով: Օրինակ՝ կանխիկ տարբերակով վճարում ես կայանի համար, 3-4 տարում այն այնքան արևային էներգիա կարտադրի, որը կապահովի այդ կայանի հետգնումը նույն ժամանակահատվածում: Այսինքն՝ ծախսում եք ինչ-որ գումար, որը ձեզ համար ապահովում է խնայողություններ, իսկ 3-4 տարվա այդ խնայողությունները կայանի ամբողջական արժեքն են: Բայց կա մեկ խնդիր: Թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մարդիկ, հատկապես ձմռան ամիսներին, ավելի շատ գումար ծախսում են ոչ թե էլէներգիայի, այլ գազի վճարների համար:
 
Այս պահին ունենք պրոդուկտ, որը թույլ է տալիս արևային էներգիայի ու էլեկտրական ամենաէներգաարդյունավետ սարքավորման միջոցով իրականացնել ոչ միայն արևային կայանի, այլ նաև նմանատիպ էլեկտրական ջեռուցման համակարգի մոնտաժում, որը շահավետ կլինի հատկապես ձմռան ամիսներին՝ ջեռուցման նպատակով գազի համար վճարվելիք գումարը խնայելու իմաստով»,- եզրափակում է Հայկ Հայրապետյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 62 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները