Ողբերգական ավտովթար. երեք երիտասրադ է մահացել

Օգոստոսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռո մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-Ի փոխանցամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

Օպերատիվորեն դեպք վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Կարեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գխավորությամբ: Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և ավագ քնննիչ Արշակ Ադամյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածներից մեկը 18-ամյա Նարե Մաթևոսյանն է, մեկը 15-ամյա Միլենա Պարտիկյանն է և 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ Man-ի վարորդը՝ 58-ամյա Դավիթ Օմիլաշվիլին է:

դիտվել է 4471 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները