Ադրբեջանցիները Բերձոր-Լաչինը ստացան Մեհրիբան Ալիեւայի ծննդյան օրը

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

 

Ադրբեջանը հայտարարում է Բերձորն ու հարեւան գյուղերը վերահսկողության տակ առնելու մասին։ Բաքվի համար նշանակալի իրադարձության մասին Twitter-ի իր էջին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. «Ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչին քաղաքում, Զաբուխ եւ Սուս գյուղերը վերահսկողության տակ են վերցրել»։ Մինչդեռ այլընտրանքային ճանապարհի հարցն այդքան էլ հասկանալի չէ։ Նախ՝ Ադրբեջանը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, միակողմանիորեն «որոշեց» եւ «իրագործեց» նոր երթուղին։ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները կտրականապես հերքում են ցանկացած ենթադրություն բանավոր պայմանավորվածությունների առկայության մասին։ Ռուսական կողմը՝ ի դեմս Երեւանում ԱԳՆ եւ դեսպանատան ներկայացուցիչների, հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ հայտարարության համաձայն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն իսկ խախտել է այն, կարելի է միայն կռահել, թե ինչ է թաքնված դիվանագետների հայտարարությունների հետեւում։ Չնայած այս ամենին՝ հայկական կողմն առանց էական առարկությունների Ադրբեջանին հանձնեց Բերձորը (Լաչին)՝ հարակից գյուղերով։Այնպես ստացվեց, որ Բերձորի նկատմամբ վերահսկողության մասին Իլհամ Ալիեւը հնարավորություն ունի հայտարարել իր կնոջ՝ Մեհրիբանի ծննդյան օրը։ Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա Ադրբեջանը պնդում է, որ իր հատվածը կառուցել է։ Խնդիրն այն հատվածում է, որը պետք է կառուցի Հայաստանը։ Նախատեսվում է, որ վերջնական ճանապարհը պատրաստ կլինի մինչեւ 2023 թ. գարուն, իսկ առայժմ պետք է բավարարվել հողային ճանապարհով։ Անհասկանալի է մնում՝ պատրա՞ստ է արդյոք հողային ճանապարհը, չէ որ հենց երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտարարեց, որ «Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի այս տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ «Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ավտոճանապարհը։ Այլընտրանքային երթուղին կգործի նոր հարավային միջանցքով։ Նոր ճանապարհով տեղաշարժը կսկսվի միայն այն բանից հետո, երբ կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր անցակետերը։ Այդ ընթացքում պատրաստ կլինի 4.5 կիլոմետր երկարությամբ ժամանակավոր հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է եւ ամբողջությամբ կավարտվի առաջիկա օրերին։ Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթեւեկություն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- պարզաբանել է նախարարը։

դիտվել է 1426 անգամ
Լրահոս
Հաղթում ենք այս պայքարում, Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի 2 շաբաթվա ընթացքում․ Թրամփ Ռուբլին թանկացել է Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ
Ամենաընթերցվածները