Ինչպես են հանձնել Բերձորը… Բացառիկ մանրամասներ

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում Բերձորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք վերջին մեկ ամսվա, կարելի է ասել, ամենաառանցքային զարգացումներն էին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս օգոստոսի սկզբին կառավարությունում թեմայի հետ կապված տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որին մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

 

Նիկոլ Փաշինյանն այդ խորհրդակցությանը հրավիրել է նաև իր «մերձակա» նեղ թիմին, որին առավելապես է վստահում (ներկա են եղել նաև ՔՊ խմբակցության մի քանի «ամենահավատարիմները»)։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները մտադիր են փակել Բերձորով անցնող ճանապարհը, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնել է, որ ինքը նման տեղեկություն չունի։

 

Հարությունյանը նաև նշել է, թե իրեն ռուսները փոխանցել են, որ Շուշիի հատվածում թուրքական ստորաբաժանումներ կան, որոնք ցանկացած պահի կարող են փակել Բերձորի միջանցքը, այս կապակցությամբ էլ Փաշինյանն ակնարկել է, որ նմանօրինակ բոլոր հարցերը Արցախի իշխանությունները հստակեցնեն ռուս խաղաղապահների հետ՝ ըստ էության «լվանալով ձեռքերը»։ Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է նաև, որ հանդիպումն անցել է բավական լարված, քպականները տարբեր առիթներով Արցախի իշխանություններին ուղղված տարբեր ռեպլիկներ են հնչեցրել, որին ի պատասխան կոշտ արձագանքել է Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, որ «էս ամեն ինչը սարքեցիք, հիմա էլ գցում եք մեր վրա»։

Հանդիպումից հետո Հարությունյանը վերադարձել է Արցախ և ռուսական խաղաղապահների հետ բանակցություններից հետո կարողացել է Բերձորի ճանապարհի փակման հարցը մեկ ամսով երկարեցնել։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները