Կա՛նգ առ, Հայաստան. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին մոտեցանք եւս մեկ քայլով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ իրականություն դարձավ աներեւակայելին, բայց այն, ինչի ահազանգը հնչեցնում էինք ամիսներ շարունակ:

Ակներեւ էր, որ պարտված գերագույն գլխավորի զոռով շարունակվող իշխանության օրոք Հայրենիքն աստիճանաբար, ինքնակամ դավադրությամբ հանձնվելու է մաս-մաս՝ բարձունք առ բարձունք, բնագիծ առ բնագիծ: Պետությունը տեւապես զիջելու է իր ինքնիշխանությունը, եւ մեր Երկրի ոսկե սերունդը տալու է հերթական նահատակները հանուն այդ հանցավոր աթոռապաշտի անփառունակ հարատեւման:

Համահայկական ջանքով ու ոգով բացված Հայաստան-Արցախ կենաց ճանապարհը՝ Բերձորը, Աղավնո գետն ու գյուղը ներառյալ, դարձավ պատմություն՝ մեր իսկ սերնդի վկայությամբ, մասնակցությամբ, թողտվությամբ ու ձեռամբ: Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին մոտեցանք եւս մեկ քայլով:

Քանի դեռ ուխտադրուժ նախկին հրամանատարը մնում է որպես արդի հայոց պատմության եւ հայ ժողովրդի բնականոն ընթացքի ճամփան փակած ժեռ ապառաժ, պետությունն ու ազգը փրկության որեւէ հույս կամ հնարավորություն չեն ունենա:

Ցավալի, անգամ ողբերգական հավասարում է, բայց կամ ինքն է, կամ՝ Հայրենիքը:

Երիցս ցավալի է, բայց թվում է՝ աթոռի, փողի եւ փոխկապակցված այլ գործոններից ելնելով, իր ընտանիքն ու կուսակիցները (գոնե ինձ հայտնիները) ընտրել են իրեն՝ ընդդեմ Հայրենիքի:

Պետական պատկան մարմինները նույնպես՝ իրենց սահմանադրական պարտականություններն անտեսած, պաշտպանում են գործող ոմն պաշտոնամոլի անվտանգությունը եւ ոչ թե Հանրապետության սահմանադրական կարգն ու քաղաքացիների իրավունքները:

Քիչ ժամանակ է մնացել վերանայման եւ քավության ելք որոնելու համար:

Ապաշխարանքի ու զղջումի այս ուղին վերաբերում է հավասարապես նախկին իշխանություններին:

Այսօրվա կանգառը, սակայն, բոլորիս հրամայականն է:

Պետք է միասին դուրս գանք մեր ներքին հիասթափությունից, անտարբերությունից, չարությունից, նեղվածությունից, վախից ու ճակատագրապաշտությունից: Պետք է դուրս գանք առանձին ճակատների եւ շարժումների բարի նպատակների տիրույթներից: Պետք է մեկ անգամ ապավինենք միացյալ մի մոտեցման՝ ստեղծարար, արժեքային ու թիրախամետ հայաստանակենտրոն լուծումներով:

Միասին պետք է ընտրենք Հայրենիքը՝ չմերժելով ոչ մեկի, բացի հայրենին մերժողից:

Նրա ինքնիշխանությունը, ամբողջականությունը, արժանապատվությունը անսակարկելի են: Եվ՝ անբեկանելի:

Կա՛նգ առ, Հայաստան»:

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները