Ալեքսանդր Բուրկովը և Մհեր Ավետիսյանը շրջայց կատարեցին Երևանի «Ռուսական գրքի Տուն» կենտրոնում (տեսանյութ)

Աշխատանքային այցով Հայաստան գտնվող Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը պաշտոնական ու գործնական հանդիպումներից զատ, հատուկ ուշադրություն է դարձրել հայ-ռուսական մշակութային առնչություններին և համագործակցության հեռանկարներին։ Նահանգապետն այցելել է Երևանում ռուսական գրքի տուն, որն անցյալ տարի սեպտեմբերին հիմնադրել է մեկենաս (меценат)-գործարար Մհեր Ավետիսյանը:  

Բուրկովն ու Ավետիսյանը շրջայց են կատարել գրատանը, նահանգապետը ծանոթացել է մշակութային եզակի կենտրոնի աշխատանքներին, պայմաններին, ապա գրառում արել պատվավոր հյուրերի մատյանում․ Բարձրաստիճան հյուրը երախտագիտություն է հայտնել Կենտրոնին՝ ռուսական գրականության հանդեպ մեծ սիրո և ռուս գրողների հանրահռչակման համար (տեսանյութն՝ այստեղ

 

Մհեր Ավետիսյանի խոսքով, նման հաստատությունները հրաշալի հնարավորություն են ընձեռում՝ զարգացնելու հայ-ռուսական կապերը, խթանել երկու երկրների միջև մշակութային երկխոսությանն ու համագործակցության ընդլայնմանը։

Նշենք, որ ռուսական գրքի Տունը դարձել է յուրատեսակ հարթակ է դարձել ոչ միայն ընթերցանության, այլև ռուսաց լեզվին և ավանդույթներին նվիրված տարաբնույթ հանդիպումների կազմակերպման համար։ Բազմաֆունկցիոնալ կենտրոնը հիանալի հարթակ է նրանց համար, որոնք ցանկանում են Հայաստանում դառնալ ռուսական մշակույթի մի մասը։ Հատկանշական է, որ կառույցը միակն է աշխարհում, որն ունի անժամկետ մուտքի արտոնություն՝ օգտվելու Ելցինի անվան Նախագահական գրադարանից, որտեղ պահպանվում են 200 հազար արխիվային նյութեր։ 

 
 

Ռուսական գրքի Տան ֆոնդը ձևավորվում է՝ հաշվի առնելով ընթերցողների ցանկությունը․ ներկայացված են ինչպես ռուս հեղինակներ, այնպես էլ՝չհնացող դասականներ։ Կենտրոնի համար Օմսկի նահանգապես Ալեքսանդր Բուրկովի այցը նաև հնարավորություն, հաճելի առիթ էր՝ գրքերի ֆոնդը նոր ու արժեքավոր հրատարակություններով համալրելու տեսակետից։ Բուրկովը Օմսկի պատմությանը վերաբերող գիրք նվիրեց ռուսական գրատանը, ինչպես նաև ռուս մեծանուն գրող Ֆյոդոր Դոստոևսկուն նվիրված աշխատություն։

«Մենք, ի պատիվ Դոստոևսկու 200-ամյակի, ընդամենը 1000 այսպիսի գիրք ենք հրատարակել։ Դա նվիրված է Ֆյոդոր Միխայլովիչի կյանքին և ստեղծագործությանը՝ հատկապես կապված Օմսկի հետ», - ընդգծել է Բուրկովը։

Արա Ալոյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները