Մեղրիի անցակետում հայտնաբերվել է 23 տարի հետախուզվող տղամարդ
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ոստիկանները Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել են 1999-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող 51-ամյա տղամարդուն, տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել 51-ամյա Բագրատ Ն.-ին։ Նա 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանությունը) մեղադրանքով:
Տղամարդուն կալանավորել են, նրա հայտնաբերման մասին տեղյակ են պահել ռուս գործընկերներին։