Իրանի նախագահը սպառնացել է

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ եթե Իսրայելն Իսլամական Հանրապետության դեմ գործելու որոշում կայացնի, «իր ծրագիրն իրականացնելու համար բավական ժամանակ չի ունենա, քանի որ երկրից որևէ բան չի մնա»։

Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռաիսին նշել է, որ Իսրայելն ի սկզբանե չէր ցանկանում, որ Իրանը ձեռք բերի միջուկային տեխնոլոգիա, «սակայն այդ գիտելիքը մեր երկրի համար ազգային է դարձել, և այն չի կարող խլվել մեզանից»։

Ռաիսին ասել է, որ եթե Իսրայելը որոշի իրականացնել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու իր սպառնալիքները, «նրանք կտեսնեն՝ սիոնիստական ռեժիմից որևէ բան կմնա՞, թե՞ ոչ»:

Անդրադառնալով Իրանի 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրին վերադառնալու հարցում Արևմուտքին հետ մղելու Իսրայելի ջանքերին, Ռաիսին նշել է, որ Իսրայելի ջանքերն ի վերջո ապարդյուն կանցնեն:

Իրանի նախագահի խոսքով՝ «իրանցի միջուկային գիտնականների սպանությունը, բազմաթիվ դիվերսիոն գործողությունները միջուկային ծրագրի դադարեցման համար էին:

Իսրայելն ուզում էր կանգնեցնել մեզ, բայց մենք կանգ չառանք. Նրանք մեզ չեն կանգնեցնի և չեն կարող մեզ հետ պահել այս բացարձակ իրավունքից», - շեշտել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը, մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին և հետախուզությանը՝ «Մոսադ»-ին, հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի։ 

«Իսրայելի պաշտպանության ուժերը և «Մոսադ»-ը հրահանգներ են ստացել մեզնից՝ պատրաստվելու ցանկացած սցենարի, մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգությունը պահպանելու համար։ Սա հասկանում են ամերիկացիները, սա հասկանում է ողջ աշխարհը, սա պետք է իմանա նաև Իսրայելի հանրությունը»,- գրել էր վարչապետը Twitter-ի իր էջում։

Լապիդը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ Իսրայելը դեմ է ԳՀՀԾ-ի ներկայիս տեսքով վերականգնմանը։

«Այն վատ համաձայնագիր է, այն արդեն վատն էր, երբ ստորագրվեց 2015 թվականին, այսօր դրանից բխող վտանգներն ավելի են մեծացել։ Այն մոտ է ավարտման ժամկետին, իսկ Իրանը տեխնոլոգիաների զարգացման առումով այլ վիճակում է»,- ասել էր նա։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ իր երկրի գլխավոր առաջնահերթությունն ի սկզբանե եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքին դեմ հանդես գալը:

«Մեր քաղաքական ուղղությունն առաջին իսկ օրվանից՝ պայքարել այս համաձայնագրի դեմ մեր ողջ ուժով, բայց չվնասելով ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններին»,- ասել է Լապիդը։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Ուրբաթ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելն ավելի մոտ է, քան երբևէ։ Նույն օրը Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։

Իսրայելի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել Իրանի հետ նոր գործարքին: Նա բազմիցս ընդգծել է, որ Իսրայելը Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը չի համարի իրավաբանորեն պարտավորեցնող և կշարունակի ամբողջ ուժով դեմ լինել Թեհրանի միջուկային ծրագրին, նույնիսկ եթե նոր գործարք կնքվի:

դիտվել է 1176 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
Ամենաընթերցվածները