«Buissup Global Forum»-ը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը

Սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում անցկացվելու է «Buissup Global Forum 2022»-ը։ Այս տարի ևս ֆորումը կազմված է մի քանի բաժիններից` տեսական և գործնական դասախոսություններ օրվա թեմայով, «Wayup» ֆորմատի դասախոսություն, որի ընթացքում խոսնակները կկիսվեն իրենց բիզնեսի հաջողության պատմություններով, մենթորինգ` ֆորումի ամբողջ ընթացքում թիմերի հետ աշխատելու են և ուղղորդեն տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ և «Buissup fights», որի ընթացքում առաջին անգամ անցկացվելու են ստարտափ բանավեճեր։ Լրագրողների հետ կայացած հանդիպմանը խոսվեց այս կարևոր հարցերի մասին, ինչպես նաև նախորդ ֆորումի մասնակից-հաղթողները ներկայացրեցին իրենց փորձառությունը: Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հիշեցրեց, որ ասոցիացիան ստեղծման առաջին իսկ օրվանից այնպես է անում, որ հաջողակ հայ գործարարները հավաքվեն մեկ հարթակի շուրջ և համախմբվեն ի նպաստ ՀՀ տնտեսության և ներդրումային հնարավորությունների զարգացման: «Նախորդ տարվանից Տաշիր ընկերությունների հետ համատեղ նախաձեռնել ենք «Buissup» ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը: «Buissup Global Forum»-ը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում: 7 օրվա ընթացքում կազմակերպվելու են բիզնես դասախոսություններ սկսնակ և երիտասարդ բիզնեսմենների համար: 7 օրվա ընթացքում 200 մասնակից ստանալու է բիզնես գիտելիքներ: Նախորդ տարի ունեցել ենք հաղթող ինը թիմ, ներդրումային պորտֆելը մոտ 1,5 մլն դոլար էր»,-նշեց Ղումաշյանն` ընդգծելով նաև «Buissup»-ի տարբերությունները մեր երկրում և աշխարհում անցկացվող տարբեր ֆորումներից: «Մեր թիմերն աշխատում են մենթորների հետ, նրանք կատարելագործում են ներկայացված ծրագրերը, անելով այնպես, որ դրանք գրագետ ներկայացվեն ժյուրիին և «Armenian Business Forum»-ի շրջանակներում` մեր ամենամեծ միջոցառմանը, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-ին: Այն մի հարթակ է, որ համախմբում է 400-ից ավելի հաջողակ գործարարների: Այս տարի ֆորումի նպատակն է տարբեր երկրներից համախմբել գործարարների և ընդգծել ՀՀ դերը եվրոպական և ասիական բիզնես համայնքների միավորման մեջ: Մեզ համար դա շատ կարևոր նպատակ է»,-հավելեց  Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենը:

«Buissup Global Forum 2022»-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը նշում է, որ այս ֆորումը թե կոնցեպտուալ առումով, թե բովանդակությամբ հետաքրքիր և Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարք է: «Ցանկացած հաջողված նախագծի հիմքում երեք կարևոր բաղադրիչ կա` հզոր գաղափար, կայուն թիմ և ռեսուրսներ: Ցանկացած նախագծի իրականացման դեպքում ինչ-որ բաղադրիչի պակաս կամ թերացում կա: Այս ֆորումի շրջանակում փորձում ենք լրացնել բացերը: Օրինակ` ռեսուրսների դեպքում հստակ նշված է, թե ինչպես է թիմը հասնելու այդ ռեսուրսներին: Գաղափարների տեսանկյունից, կարծես թե, խնդիրներ չունենք, բայց պետք է մեր առջև խնդիր դնենք, որ պետք է ունենալ գլոբալ գաղափարներ և լուծումներ, ոչ թե տեղայնացված, այս կերպ կկարողանանք ներկայանալ աշխարհին: Մյուս կարևոր բաղադրիչը թիմն է: Մենթորների առաքելությունը Դիլիջան եկած մեր մասնակիցների մոտ թիմային աշխատանքը զարգացնելն է: Միայն այդ կերպ կկարողանան յոթ օրվա ընթացքում որակյալ արդյունք ստանալ»,-ասաց Ալեքսանյանը: Ընդգծում է` այս ֆորումը կարևոր է այն իմաստով, որ մեր իրականության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, սեր է սերմանվում գործարարության նկատմամբ:

«Text’n Pay Me» ընկերության համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը նշում է` մասնակցելով նախորդ ֆորումին նրանք սկզբում լավ միտք ունեցող թիմ էին, ֆորումի ավարտին հաղթող թիմերից մեկը: 2022 թ.-ին ստանալով ֆինանսավորումը կյանքի են կոչել իրենց գաղափարը, հիմնել են գրասենյակ, ընդլայնել թիմը, գործընկերների թիվը երկու բանկից դարձել է 15-ը: Նշենք, որ «Text΄n Pay Me»-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։ «QaylTech» ընկերությունը ևս նախորդ տարի դարձել է ֆորումի հաղթողներից մեկը: Տնօրեն Լիլիթ Գուրօղլյանն ընդգծում է` արդյունքում կարողացել են ընդլայնել թիմը, նորարարական պրոդուկտներն էլ դուրս կգան միջազգային շուկա: 2016 թ.-ից սկսած «QaylTech»-ի թիմը զբաղվում է շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղիների ստեղծմամբ՝ նախագծելով և արտադրելով իր սեփական սարքերը: «Medu» ընկերությունը ևս 2021 թ.-ին անցկացված ֆորումի հաղթողների շարքում էր: Ընկերության համահիմնադիր Գևորգ Գրիգորյանն ընդգծում է` Հայ գործարարների ասոցիացիայի օգնությամբ կարողացել են կյանքի կոչել իրենց գաղափարը, ընդլայնել թիմը, ավելի մեծ բյուջե տրամադրել գովազդային արշավին, դասախոսությունների նկարահանմանը, նյութատեխնիկական հագեցվածությանը: «Medu.am»-ի առաքելությունն է մատչելի և հասանելի դարձնել շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողների համար:

«Buissup Global Forum»-ը իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Լուսինե Առաքելյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր
Ամենաընթերցվածները