Վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. Ռոմանոս Պետրոսյան

Վերջին օրերին ինտենսիվացել է ակնհայտորեն զրպարտող եւ մարդու բարի համբավն ու հեղինակությունն արատավորելուն միտված՝ պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ու գործունեության ուղղությամբ, որն իրականացվում է տասնյակ «լրատվամիջոցների», բազմաթիվ ծախու գրչակների եւ որոշ անհայրենիք ու սրբապիղծ տականքների ձեռամբ, ովքեր չեն ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», չունեն այլեւս որեւէ «սրբություն» եւ ըստ այդմ՝ այդկերպ վարվելու միակ մոտիվացիան թերեւս փողն է, գուցե՝ շատ փողը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով իր մասին խոսակցություններին:

«Վերջին օրերին ինտենսիվացել է ակնհայտորեն զրպարտող եւ մարդու բարի համբավն ու հեղինակությունն արատավորելուն միտված՝ պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ու գործունեության ուղղությամբ, որն իրականացվում է տասնյակ «լրատվամիջոցների», բազմաթիվ ծախու գրչակների եւ որոշ անհայրենիք ու սրբապիղծ տականքների ձեռամբ, ովքեր չեն ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», չունեն այլեւս որեւէ «սրբություն» եւ ըստ այդմ՝ այդկերպ վարվելու միակ մոտիվացիան թերեւս փողն է, գուցե՝ շատ փողը…

Եւ անարգել զրպարտում են՝ սկսած ամենաանհեթեթ ու անտրամաբանական «մեղսագրումներից» մինչեւ ամենազազրելի ու ցանկացած պարագայում՝ սթափ դատող բանական մարդու համար անընկալելի ուղիղ «մեղադրանքներ»։

Ու այդ ամենն անում են դեմքի «շատ լուրջ» արտահայտությամբ՝ համեմելով ակնհայտորեն մտացածին «դետալներով», հղում տալով ինչ-որ անանուն աղբյուրների կամ շինծու հասցեատերերի՝ դրանով հավանաբար ավելի համոզիչ թվալու համար…

Ինչեւէ. հերթական անգամ պետք է հիասթափեցնեմ այդ «գործիքներին» ու իրենց առատորեն վարձատրող-հովանավորող պատվիրատու-ստահակներին (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ շրջանակներ են նրանք ներկայացնում). բարեբախտաբար մեր երկրում, ու առհասարակ, մեր իրականության մեջ սթափ դատող եւ «թացը՝ չորից» տարբերակող տեսակն անհամեմատ դոմինանտ է եւ կազմում է հանրության ճնշող մեծամասնությունը, ում հնարավոր չէ ձեր շինծու եւ մտացածին «փաստերով» ու կեղծ վկայություններով համոզել մի բանում, որը պարզապես չկա, գոյություն չունի, իսկ կոնկրետ անձի/անձանց դեպքում՝ բացառվում է ի սկզբանե. բացառվում է նրանց բնությամբ, եթե կուզեք, նաեւ՝ Նախախնամությամբ…

Սակայն մի հարցում կարող եք չկասկածել. վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. պատասխան է պահանջվելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական, եւ թե՛ բարոյական հարթությունների մեջ. գիտենք բոլորին՝ անուն առ անուն, պատվիրատուներից մինչեւ կատարողներ, կատարողների միջնորդներ, եւ նույնիսկ՝ միջնորդավճարներ առ միջնորդավճար (որտեղ նույնիսկ միմյանց նկատմամբ են սրանք անազնիվ)))… 

Իսկ իմ կենսագրությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունս ամենքին է տեսանելի, այլեւս նաեւ՝ հայտնի. հանրության համար եղել եմ, կամ ու կլինեմ միշտ բաց եւ հասանելի, գործել եմ՝ ի տես ամենքին եւ շարունակելու եմ գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու…

Հ.Գ. Եւ իմ կյանքի կրեդոն, ինչպես միշտ, նույնն է՝ ցանկացած իրավիճակում եւ կարգավիճակում մնալ ՄԱՐԴ»,- գրել է նա:

Իսկ իմ կենսագրությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունս ամենքին է…

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները