Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ
Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։
 
ԱԻՆ-ն իր ստեղծման օրվանից ունեցել է մարդասիրական առաքելություն։ Այն իր մեջ ներառում է փրկարար ծառայությունը, սեյսմիկ անվտանգությանը և տեխնիկական անվտանգությունը։ Տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների միջով, ինչը նպաստել է գերատեսչության կայացմանը և հասարակության մոտ վստահության ձևավորմանը։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի փորձառու մասնագետներն իրականացնում են պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս 24 ժամյա ռեժիմով մոնիթորինգ իրականացնել և գնահատել երկրի սեյսմիկ վիճակը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու սեյսմիկ գոտում գտնվելու փաստը։
 
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հիմանկան նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումն է։
Եվ վերջապես փրկարար ծառայությունը, որն ԱԻՆ-ի ողնաշարն է։ Այն իրականացնում է մեր քաղաքացիների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի, նյութական և ոչ նյութական արժեքների պահպանման, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման հիմնական գործառույթը։
 
Փրկարար լինելն առաքելություն է և մեկ անգամ չէ, որ մեր փրկարարները ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով, հաճախ նաև իրենց առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ մեր փրկարարները կատարելագործվել են և այսօր արդեն կարող են մասնագիտական աջակցություն ցուցաբերել աղետում հայտնված ցանկացած երկրի, ինչը խոսում է նրանց մասնագիտական, գործառնական, ինչպես նաև բարոյահոգեբանական պատրաստվածության, ծառայողական գործունեության բարձր մակարդակի մասին։
 
Աղետների ռիսկի կառավարումից և բնակչության պաշտպանությունից զատ մենք ապահովում ենք նաև մեր քաղաքացիների և հյուրերի հանգիստը հանրային լողափերում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկրորդ տարին է՝ մեր հերթապահության տիրույթում չեն գրանցվել ջրահեղձման դեպքեր և փրկվել է 100 քաղաքացի։
 
Այս ամենն, իհարկե, անհնար է իրականացնել առանց տեխնիկական և թիկունքի ապահովվածությամբ։ Եվ, ի ուրախություն մեզ և ի շահ քաղաքացիների, կառավարությունն առաջնային խնդիրներից է համարում ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ապահովումը։ Դրա ցայտուն օրինակն է կառավարության կողմից տրամադրած 1,2 միլիարդ դրամը, որը մենք ուղղելու ենք նոր տեխնիկայի ձեռքբերմանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական մեքենաների գնմանն ու շենքային պայմանների բարելավմանը։
Օրեր առաջ ևս մեկ փորձություն հաղթահարվեց ԱԻ նախարարության ուժերով։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակությանը, որ մենք կարողանում ենք պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում։ Ընդհանուր առմամբ 1388 փրկարար է ներգրաված եղել հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին։ Հրդեհի, փլատակների, շենքի փլուզման իրական վտանգի պայմաններում 24 ժամյա ռեժիմով մեր փրկարաները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կարողացանք փրկել 10 մարդու կյանք։ Եվ պատահական չէ, որ նրանց ներդրած գերմարդկային ջանքերը ևս մեկ անգամ գնահատվեցին քաղաքացիների կողմից։
 
Սա մի հատվածն է մեր առօրյա աշխատանքի, սակայն շուրջօրյա ռեժիմով մենք արձագանքում և սպասարկում ենք մեր քաղաքացիների տարաբնյութ զանգերը՝ մանր կենցաղային հարցերից մինչև լրջագույն և մասշտաբային պատահարներ։
Եվ այս ամենն իրականացնում ենք սիրով, պատվով, նվիրվածությամբ և առաջնորդվում ենք ամենահումանիտար կարգախոսով․ «Մարդը բարձրագույն արժեք է»։
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, սիրելի՛ փրկարարներ և ԱԻՆ աշխատակիցներ։ Թող ձեր ուժը, նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը լինեն մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգ առօրյայի ամուր հիմքը։ Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից, ինչը ձեր կատարած աշխատանքի բարձրագույն գնահատականն է։
 
 
 
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները