Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրում երկու անգամ նույն ապատեղեկատվությունն է տարածել ․ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ՊՆ տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»: