Նոր մանրամասներ` Վեդիում գիշերվա արյունալի միջադեպից

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Երեկ երեկոյան Վեդիում 4 երիտասարդի դանակահարության ծանր միջադեպի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել Yerevan.Today-ին։

Ողջ գիշեր Վեդու հիվանդանոցում հարյուրավոր մարդիկ, ոստիկաններ ու այլ ուժայիններ են եղել։ Լարված իրավիճակ էր Վեդիում։ Գիշերվանից մինչև հիմա ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Վեդու և Արտաշատի հիվանդանոցների տարածքում, ինչպես նաև հսկողություն է իրականացնում միջադեպի երկու կողմերի ընտանիքների տների մոտ։

Վեդու ԲԿ-ում գիշերը դանակահարված Աղաբեկյան եղբայրներին էին վիրահատում, իսկ Արտաշատի ԲԿ-ում դանակահարողին Դվոյան Ռոմանին, քանի որ նա ոտքերի կոտրվածք էր ստացել դանակահարված տղաներին հիվանդանոց տեղափոխող մեքենայի տակ պառկելու պատճառով։

Տեղի բնակիչներն են միջադեպից մանրամասներ պատմում։ Նրանց խոսքով, դանակահարողը պառկել է անիվների տակ, որ իբր թույլ չտա արնաքամ լինող եղբայրներին հասցնեն հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, պետությունից վարձակալած արոտավայրի համար վիճող կողմերը երկու ընտանիքի զավակներ են, երկու եղբայրներ դանակահարել են մյուս ընտանիքի երկու եղբայրներին։ Տուժել է երեք երիտասարդ դանակահարվածները Վեդիից Աղաբեկյանների ընտանիքի երկու որդիներն են՝ 37-ամյա Տիգրանն ու եղբայրը՝ 29-ամյա Հրայրը։ Դանակահարողը Տափերականի բնակիչ Դվոյանների երկու որդիներն են՝ Հայկն ու Ռոմանը։ Ի դեպ, նրանցից մեկն է միայն տուժել՝ Արտաշատի հիվանդանոց ոտքերի կոտրվածքով տեղափոխվածը։

Մյուս երկուսի մասին առայժմ հայտնում են, որ Հրայրը գիշերը վիրահատությունից հետո բավարար վիճակում է, բայց եղբոր կյանքի համար բժիշկները մինչ այս պահը պայքարում են։ Տիգրանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, որովայնի շրջանում ստացած դանակի մի քանի հարվածներից վնասվել է փայծաղը, մեծ քանակով արյուն է կորցրել, ու առայժմ, հարազատների խոսքով, չեն կարողանում կայունացնել, որ տեղափոխեն Երևան։

Միջադեպը Խոսրովի արգելոցի մերձակայքում է տեղի ունեցել։ Նույն այն տարածքում, որի շուրջ մեկ տարի շարունակ թեժ կռիվների մեջ են այս երկու անասնապահ ընտանիքները։ Իսկ տարածքի հին իրավատերը՝ թուղթ ու թանաքով, ասում են, հենց վեդեցիներն են։ Նրանք դեռ 90-ականներից վարձակալել են հողակտորը, սեզոնը բացվելու հետ բարձրանում են սար, իրենց ընտանիքի անասունները պահելու։ Ընտանիքի հայրը տարիներ առաջ նույն արոտավայրից հետ գալուց բեռնատարով կողաշրջվել-ընկել է ձորը ու մահացել․ հիմա Տիգրանն ու Հրայր են ընտանիքի անունները պահում սարում։

Պատերազմից հետո արոտավայրերիի կրճատման պատճառով խնդիրներ են առաջացել շատ անասնապահների համար, Տիգրանն ու Հայկն էլ փորձել են օգնության ձեռք մեկնել իրենց դիմած տափերականցի Դվոյաններին, որ նրանց անասունները սոված չմնան, վերջիններս էլ տեղավորվել, հարմարվել են ու ամիսներ անց, ըստ բնակիչների, սկսել են ներքին կարգով մարզպետարանի, կադաստրի միջոցով լուծումներ գտնել, որ արոտավայրի տարածքն իրենցով անեն։ Վեդու քաղաքապետարանում տեղյակ են խնդրին, ասել են՝ համբերեք, սսկվեք, մինչև տարեվերջ, ՏԻՄ ընտրությունները նոր են ավարտվել, որ թղթաբանությամբ եկող տարի մի լուծում գտնենք։

Բայց երեկ ուշ երեկոյան Տափերականի եղբայրները տանը հյուրեր են ունեցել, ասում են, դրել-վերցրել քննարկել են ու նստել են մեքենաները, մի քանի հոգով բարձրացել են սար, որ իբր էդ հարցին զոռբայությունով լուծում տան։

Վեճի են բռնվել, Տիգրանի ու Հրայրի հետ ծեծկռտուքից հետո դանակահարել են նրանց, դեպքի վայրում ուրիշ մարդիկ չեն եղել։ Զանգերից հետո քիչ անց տեղի բնակիչներից մեկը հասել է մեքենայով, որ արնաքամ տղերքին տեղափոխի հիվանդանոց։ Դանակահարող տափերականցի եղբայրներից մեկը պառկել է մեքենայի անիվների տակ, որ իբր թույլ չտա հիվանդանոց տանեն, վարորդն էլ մեքենան շարժել է տեղից և նրա ոտքի վրայով անցել։ Մեկ այլ վարկածով էլ դանակահարված Աղաբեկյան եղբայրներից մեկը նստել է մեքենան ու մեքենան քշել դանակահարողի եղբոր վրա` նրան հասնցնելով մարմնական վնասվածքներ։

Ոտքի կոտրվածքով Արտաշատ տեղափոխված երիտասարդին նույնպես վիրահատել են, իսկ մյուս եղբոր մասին տեղեկություններ կան, որ փախուստի չի դիմել, նրան երեկ գիշերը ձերբակալել են։ Բայց զավեշտն այն է, որ դանակահարությամբ երկու ընտանիքների վեճը չի ավարտվել, դեպքից կես ժամ անց տափերականցի տղաների հայրն է բարձրացել սար, դանակահարված տղաների մոր հետ վիճելու։ Բնակիչների խոսքով, Տիգրանի մորն ու կնոջը ծեծի են ենթարկել, վնասել են Տիգրանի 33-ամյա կնոջ աչքը։ Ասում են՝ երեկ Վեդու ու շտապօգնությունը գերլարված ռեժիմով դեպի սար վեր ու վար էր անում, չէին հասցնում սպասարկել։

Ոստիկանությունից առայժմ չի հաջողվում պարզել՝ ողջ գիշեր Վեդիում լարված իրարանցումն ավարտվել է ձերբակալություններո՞վ, թե միջադեպի մասնակիցները փախուստի են դիմել։ Բնակիչների խոսքով, ողջ գիշեր մարզի ոստիկանությունը սարերում միջադեպի հերոսներին է փնտրել։ Միջադեպի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք ավելի ուշ։

դիտվել է 724 անգամ
Լրահոս
Ռուբլին թանկացել է Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները