Մոտ է օգնությունը Արցախին եւ Սյունիքին. ով է լինելու առաջինը

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Երբ նայում ես Արցախ-Սյունիք խնդրի շուրջ ԶԼՄ նյութերի ընթերցողական ընկալման տվյալներին, հանգում ես կարեւոր եզրակացության: Անկախ նրանից, թե հայ մամուլի մեծամասնությունը կազմող ռուսապատկանն է դա, թե մնացած մի քանի տոկոսը, նյութի 10% հավանության շեմը կարողանում են հատել միայն որոշակի բովանդակությամբ շարադրանքներ: Դրանք այն նյութերն են, որոնք խոստանում են մոտալուտ եւ համապարփակ օտար օգնություն:

Համեմատությունը արտասահմանյան լրատվամիջոցների ընթերցողական արձագանքի հետ եւս ուշագրավ է: Սեփական կարեւորությունը, կարողությունը եւ նախաձեռնությունը անտեսելու ձգտումը ընդգծված «հայկական» երեւույթ է եւ ունի հեռուն տանող հետեւանքներ:

Բյուրեղացել է «Ուկրաինային Արեւմուտքը միլիարդներով է օգնում» արդարացման հոգեբանական կռվանը: Եւս մեկ կռվան է «Ռուսաստանը դեռ կվերադառնա Կովկաս ու կօգնի մեզ» պնդումը: Որքանով են հիմնավոր օտար օգնության՝ հայ մարդու սպասում-ինքնաարդարացումները: Երբ եւ որտեղից է գալու իրական օգնությունը:

Արեւմուտքը կօգնի

Նախ նշենք, որ առաջինը, ով օգնության հասավ Ուկրաինային, ՆԱՏՕ-ն չէր: Ուկրաինային օգնեց ուկրաինական ժողովուրդը, որը, ի դեմս նախագահ Զելենսկու, կտրականապես մերժեց «աֆղանական» տեսակի արեւմտյան օգնություն ստանալու գաղափարը: Սկզբնապես Ուկրաինային առաջարկվում էր հենց «աֆղանական» տեսակը, այն է, քաղաքական, տնտեսական եւ ռազմական օժանդակություն հավանական եւ ընդունելի համարվող ռուսական օկուպացիայի պայմաններում երկրի ապստամբ, տասնամյակ տեւող դիմադրության նպատակով:

Զելենսկու մերժումի եւ ռազմաճակատում ուկրաինացիների կատաղի դիմադրության արդյունքում է ձեւավորվել օտար օգնության էապես տարբեր ստրուկտուրան: Կռվի 6 ամիսը լրացած կարելի է արդեն խոսել առաջացած ռազմավարական պարիտետի, համեմատական հավասարություն մասին:

Հիմա հարց տանք՝ հայկական պետությունը Արեւմուտքից երբեւէ պահանջե՞լ է առաջադեմ զինատեսակներ՝ ռուսական-սովետական հնացածը փոխարինելու համար, այն դեպքում, երբ անվանական հակառակորդը վերջին 10 տարին հենց դրանով էր զբաղված: Չի պահանջել եւ չի պահանջում: Հայկական ղեկավարությունը երբեւէ մերժե՞լ է երկրի փաստական օկուպացիան, այն է՝ սահմանների օտար վերահսկումը, ՀՕՊ համակարգի օտարին ենթարկելը, սպայակազմի ժամկետանց ծրագրերով ուսուցումը, զինանոցի՝ ի սկզբանե դրսից թելադրված կազմավորումը եւ ինքնիշխանության կորստյան այլ տարրերը: Ուկրաի՞նան է լուծարել իր ԱԳՆ-ն: Ոչ: Այդ դեպքում, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայ մարդը Արեւմուտքից: Հանուն ինչի՞ է օգնելու մեզ, հանուն իր հիմնական ռազմավարական հակառակորդի շահերի՞:

Ինչ պետք է լիներ ու պետք է լինի փոխարենը

2020 թվականի պատերազմի սկզբին եւ անմիջապես ավարտին, հիմնականում ՀՀ ԱԳՆ կողմից (Մնացականյան, Այվազյան), հնչում էին հայ ժողովրդի համար ռազմական գործողությունների էկզիստենցիալ, այն է՝ կենաց ու մահու նշանակության բնորոշումներ: Միանգամայն ճիշտ գնահատական էր, որը սակայն անհետեւանք մնաց: Երբ թշնամին սպառնում է քո գոյությանը, բնական էր սպառնալ նրա գոյությանը, այլ ոչ թե ընդամենը «երաշխավորել անվտանգությունը»: Այս ուղեգիծը չի փոխվել հիմա էլ:

Հակադարձելով անվանական թշնամուն, Երեւանը սպառնա՞ց խարխլել Բաքվի քնձռոտ ռեժիմը եւ վերաֆորմատավորել այսպես կոչված «Ադրբեջանի» պետական կազմակերպման հիմնասկզբունքները:

Վերահսկողության տակ առնել Կասպից Արեւմուտքի ընդերքը, տնօրինել շրջանի բազմազգ բնակչության սոցիալական բարօրության եւ արդարության խնդիրը: Երեւանը երբեւիցե չի ձգտել նման բանի: Մինչդեռ կիեւյան ղեկավարությունը իր կիսապաշտոնական հռետորների շուրթերով բացեիբաց խոսում է մոսկովյան ռեժիմի տապալման եւ երկիրը ուկրաինական կառավարման տակ առնելու տեսլականի մասին:

Միայն այս կարգի կարող էր լինել արեւմտյան լայն օգնության անհրաժեշտ պայմանը. օգնության նպատակային պահանջ եւ ինքնիշխան քաղաքականության շոշափելի ձգտում արեւմտյան նպատակների անդհանուր ծիրում: Բավարար է այս կարգի պայմանը հայկական դեպքում, թե ոչ՝ դեռ հարց է: Սակայն առանց այս հարցի պատասխանը ունենալու էլ կարելի է պնդել հետեւյալը. Երեւանի քաղաքական Ողիմպոսը փոխեփոխ զբաղեցնող մարդիկ հեռու են քաղաքական նման լայնածավալ ընդգրկումից: Ավելին՝ հրապարակավ հայտարարել են դրա մասին: Հայը «սովորական ազգ» (Տեր-Պետրոսյան), «զարգացում 100 տարի շրջափակման մեջ» (Քոչարյան), Հայաստանը իբրեւ Արեւմուտքն ու Արեւելքը կապող «թափանցիկ խողովակ» (Վիգեն Սարգսյան), Միջին Արեւելքի շրջանում «սեփական դերի հավակնություն չունեցող» (Սերժ Սարգսյան), դինամիկ զարգացող հարեւանների ոտնատակ «տարանցիկ խաչմերուկ» (Փաշինյան)՝ ահա եւ ողջ ընդգրկումը:

Անկախ հայցվող օգնության խնդրից, ինչ-ինչ երանգների տարբերությամբ, սա՝ պատմական ասպարեզին հրաժեշտ տվող երկրի (Ն.Զլոբին) «ընդգրկում» է; Այսպիսիններին չեն օգնում, այսպիսիններին խժռում են չորս կողմից, ինչը տեղի է ունեցել անցյալում եւ ունենում է հիմա՝ Մոսկվայում, Անկարայում, թե Բրյուսելում:

Ռուսաստանը կօգնի

Հիմա խոսենք ռուսների քաղաքականության՝ «ինչպես 1992-1994-ին էր» կտրուկ հայանպաստ դառնալու մասին: Սա, թերեւս, իրադրության ամենաբարդ դրվագն է եւ պահանջում է ետադարձ հայացք:

1992 թվականից ի վեր ելցինյան ռեժիմը սերտ համագործակցում էր Արեւմուտքի հետ: Գործարքի կովկասյան առանցքը՝ «Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի դիմաց» փոխանակությունն էր: Ի վերջո, այն հանգեց 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլյան վեհաժողովի փաստաթղթին, որով արդեն Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանի զինուժը հեռացավ նախ Վազիանիի ռազմական օդակայանից ու աբխազական Գուդաուտայից, իսկ ավելի ուշ հեռացրեց իր Ախալքալակի 62-րդ եւ Բաթումի 12-րդ ռազմակայանները: Նկատենք, որ հընթացս Կրեմլը կորցրեց Մոսկվա/Կարսի 1921 թվականի պայմանագրերով ենթադրվող հովանավորությունը Աջարիայի նկատմամբ, մինչդեռ Թուրքիան պահպանեց այն: Սառը պատերազմում պարտություն կրած ռուսական իմպերիան Կոնստանդնուպոլսում ստիպված էր ընդունել ԱՄՆ, անձամբ տիկին Մադլեն Օլբրայթի, թելադրած պայմանները:

Այսպիսով, արցախյան հենակետը թողնվում էր Ռուսաստանին: Ով պիտի ապահովեր վերահսկողությունը այդտեղ՝ Ստեփանակերտի 366-րդ այսպես կոչված ԱՊՀ ենթակայության գունդը՝ թե Էլչիբեյի «ադրբեջանցի» կոչեցյալները: Հանուն ռուսի կապույտ աչերի՞ էին դա անելու թուրքերը: Միակ հույսը հայերն էին, ինչի հիմքը դրվել էր գնդի՝ դեռեւս 1985-ին Շամխորից Արցախ տեղափոխելով, հայերով համալրելով եւ 1987-ին «Միացում» ծավալելով: Ահա այդպիսին են այդ ժամանակահատվածում ԽՍՀՄ՝ Մոսկվայից վերահսկելի ինքնակազմալուծման եւ Կովկասում ռուսների կիսամնալու-կիսահեռանալու հանգամանքները: Դա արվում էր դեռ Յուրի Անդրոպովի մշակած «Կաբան» ծրագրի համաձայն: Սա է «Միացումի» ծագման եւ առերեւույթ անհետացման պատմությունը: Ու դա մեր գրած սցենարը չէր: Մերը դեռ պիտի մշակվի:

Իսկ այն ժամանակ հայերը առաջացան դեպի Աղդամ եւ Ջեբրայիլ: Դրան զուգահեռ, Հայաստանը ռուսական գազային եւ ապրանքային շրջափակման հետեւանքով զրկվեց ավելի քան մեկ միլիոն տնտեսապես առավել գործուն բնակչությունից եւ ենթարկվեց լիակատար ապաարդյունաբերացման: Շեշտենք, 1992-95 թվականների Հայաստանի բլոկադան «ադրբեջանական» չէր, այլ ռուսական: Բաքուն այն ժամանակ սեփական գազ չուներ եւ սնուցվում էր Ռուսաստանից, ուստի Մոսկվան բոլոր հնարավորությունները ուներ թույլ չտալու Հայաստանի շրջափակումը: Սակայն դա կհանգեցներ Հայաստանի անթույլատրելի հզորացման, ինչը հակասում էր արդեն ռուսական էկզիստենցիալ, կենսորոշ շահերին: Նույնիսկ 2016 թվականի խղճուկ վիճակով Հայաստանի գոյությունը անհանդուրժելի էր ռուսների համար, մեծապես իր՝ Հայաստանի վարած մեկուսի, կրավորական եւ խորապես գավառական քաղաքականության հետեւանքով (ռուսական այլընտրաքի մասին ավելի մանրամասն տես՝ Ezerk.am – խմբ.):

Դրությունը էապես տերբեր է թե 1992, թե 2008 թվականից

2008-ին պաշտոնապես վարչապետ Պուտինը ընդդիմացավ ելցինյան աշխարհընկալմանը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Սակայն, արդեն 2020 թվականին, Ռուսաստանը, քաջ գիտակցելով իր տկարությունը, առաջին հերթին ազգագրության ասպարեզում, որոշել է ընդմիշտ հրաժեշտ տալ Կովկասին: Քաղաքականության մեջ հնարավոր չէ ասել «ընդմիշտ եկավ», բայց ասել «ընդմիշտ հեռացավ» միանգամայն հնարավոր է: Պատմությունը լեցուն է նման օրինակներով: Սիրիան ընդամենը ետքաշման հեռավոր ապահովումն էր: Եւ Սիրիան, եւ «խաչմերուկ» Հայաստանի մնացորդները պիտի ամուր կապվեյին Թուրքիային արեւմտյան ներկայությունից խուսափելու նպատակով:

Անշուշտ, ներքին լսարանի համար Մոսկվան դեռ հնչեցնում է ռուսական կայսրությունը ԽՍՀՄ սահմաններով վերականգնելու կոչնակներ: Սակայն իրկանում խոսքը երկրի եվրոպական մասում էթնիկ սլավոնական կամ սլավոնա-թյուրքական քվազիազգային պետություն պահպանելու մասին է ընդամենը՝ Ուկրաինայի եւ Բելառուսի փափագելի ներգրավումով: Նման ծանր պայմաններում, կարո՞ղ է Մոսկվան թույլ տալ գրեթե 4 միլիոն կազմող հայության գոյությունը երկրի ներսում՝ հարակից Կովկասում ինքնիշխան հայկական պետականության հետ զուգակցված: Բնականաբար, խելքը հացի հետ դեռ չի կերել: Այստեղից պարզ է ռուսական օգնության պայծառ հեռանկարը 2022 եւ հաջորդ տարիներին: «Լավրովյան» ցեղասպան ծրագրի շրջանակներու՞մ է տրամադրելու:

Ի վերջո, ո՞վ է օգնելու հայերին, Ռուսաստանը, թե Արեւմուտքը

Ժողովրդի առկա օտարատենչ մտայնությամբ ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Մինչդեռ հմուտ քաղաքականություն վարելով հնարավոր է հասնել առաջին հայացքից տարօրինակ կացության, երբ օժանդակեն թե մեկը, թե մյուսը, յուրաքանչյուրը իր նկատառումով: Դրա համար հարկ է ապավինել սեփական ուժերին: Մոսկվայի վրայով Անկարայից Պեկին սփռված կոալիցիայի դեմ 44 օր միայնակ մարտնչած ու թշնամու ողնաշարը կոտրած ժողովուրդը չի կարող կապիտուլյացիայի գնալ ու տրվել պերմանենտ «Ռեքվիյեմ սերիալի» (Մ.Մինասյան)՝ անվերջանալի խաչքարերի ու կիկլոպահասակ Հիսուսի շարունակությամբ: Հայի հարատեւ սգերքը մոսկովյան նարատիվ է՝ թուրքական շարքիի բաղաձայն եղանակով: Օտար օգնության խանդավառ սպասումը դրա կարեւոր մասն է:

Հայրենի հողի վերանվաճում եւ սեփական ուժերի գերլարում՝ ահա պետական զորացման հեռանկարը բացող պարզ ազգային նարատիվը: Իսկ պարփակ հայության ուժերը մեծ են նույնիսկ ներկայիս պայմաններում, եթե իհարկե «Հայաստան-Արցախ-Սփյուռք» բանաձեւի տարանջատիչ իդիոտիզմը մի կողմ նետվի: Անհրաժեշտ է կացության ճշգրիտ գնահատական իր ներքին հայկական եւ միջազգային բարդագույն ընդգրկումով, պատմական խորությամբ, աշխարհագրական լայնությամբ եւ համակարգային հստակությամբ: Այլ կերպ ասած, պետք է սեփական ուժերի վրա հենված Հայկական վերածնունդ: Ոչ ավել, ոչ պակաս: Հայությունը ընդունակ է դրան: Այնժամ օտար օգնությունն էլ կգա՝ դեռ հարց է լինելու, թե ով է ում ավելի օգնելու:

Պավել Դալլաքյան

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով
Ամենաընթերցվածները