Երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունը. Չալաբյանը՝ թիրախում

Թշնամու դեմ միայնակ կռիվ տված և զոհված հայ զինվորի անօրինակ սխրանքը ոգեշնչման հնարավորություն տվեց ժողովրդին, շատերը՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական շրջանակներից, դրվատանքի իրենց խոսքն ասացին Տարոն Անդրեասյանի խիզախության մասին։ Կարծես՝ այդ սխրանքն առիթ էր հանրությանը համախմբելու, հերոսության իրական օրինակով երիտասարդությանը դաստիարակելու, ճիշտ ուղենիշներ և արժեքներ սերմանելու համար։

Տարօրինակ կերպով, Տարոն Անդրեասյանի սխրանքին անդրադարձի համար քինախնդրության և անվայելուչ քննադատության թիրախ դարձան ոչ թե իշխանականները, Արցախի տեղը չիմացողներն ու դասալիքները, այլ մարդ, ով ահռելի աշխատանք է կատարել Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, բազմաթիվ նախաձեռնություններ է արել Հայաստանում և Արցախում, ի վերջո, թողել է հարմարավետ կյանքն արտերկրում և ընտանյոք հանդերձ վերադարձել է հայրենիք, որտեղ հետապնդումների է ենթարկվում գործող վարչախմբի կողմից։

Մամուլի որոշ միջոցների թունոտ արձագանքը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառմանը, բնութագրում է միայն այդ ԶԼՄ-ներին և նրանց թիկունքում կանգնած քաղուժերին։

Ի՞նչ է ասում Չալաբյանը. «Հետադարձ գնահատելով Տարոնի սխրանքը՝ կարելի է պնդել, որ եթե բոլորս, կամ գոնե մեր մեծամասնությունն ունենար Տարոնի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ նոր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար»։

Ավետիք Չալաբյանի այս հստակ, առանց վերամբարձ խոսքերի արձանագրումը, թերևս, «ահաբեկել» է այդ ԶԼՄ-ներին, վախեցրել, որ իրենց տերերից ավելի գիտակցված և կշռադատված խոսք ասող կա Հայաստանում, ուստի հարձակվել էին Ավետիք Չալաբյանի վրա՝ հընթացս հիշելով իրենց իշխանության օրոք կուտակած «ձեռքբերումները»։ Այսպես է լինում, երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունն ու ուղեղը։ Ցավոք...

Արմեն Սարիբեկյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները