Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադարվի, եթե պահանջները չփոխվեին. Հովհաննիսյան


ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր խորհրդարանում քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը, ու արդեն այս շաբաթ վերջապես պարզ կդառնա հանձնաժողովի առաջին կազմը (եթե իհարկե արդեն ձեւավորվող ավանդույթի համաձայն քվեարկությունը չտապալվի։) Հասկանալու համար, թե արդյոք հանձնաժողովը կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքը, կարեւոր է իմանալ այն ողջ գործընթացը, որը նախորդել է հանձնաժողովի ձեւավորմանը։


• «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռեւս 2017 թվականին, եւ սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձեւավորման կարգը։

• Իշխանափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձեւավորման հստակ օրենսդրական ժամկետներ, երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաեւ առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար իշխանությունները ընդունեցին հակասահմանադրական օրենք՝ մեռած իրավական նորմերին հարություն տալու։ Հանձնաժողովի չձեւավորմամբ պայմանավորված խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաեւ միջազգային կառույցները։

• Իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ այս տարվա հունիսին իշխող ուժը վերջապես ձեռնամուխ եղավ հանձնաժողովի ձեւավորմանը՝ վերաձեւելով հանձնաժողովի կազմը իր կադրային բանկի եւ քաղաքական նպատակահարմարություններին համաձայն։

Հանձնաժողովի ձեւավորման կարգը ենթարկվեց էական փոփոխությունների, որոնցից առանցքային էր այն, որ մրցութային հանձնաժողովը վերացվում էր, եւ հանձնաժողովը ձեւավորվում էր ամբողջովին քաղաքական գործընթացի արդյունքում։ Բացի դրանից էապես իջեցվում էին հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Ինչպես սրանից որոշ ժամանակ առաջ նշել եմ, հիմա էլ կպնդեմ՝ այս կերպ նոր իշխանությունները օրենսդրական մակարդակով վերացնում են այն, ինչը իրենք չունեն՝ փորձառություն, ճանաչելիություն մասնագիտական շրջանակներում, բանակում չծառայելը, շարքը բավական երկար է։


Հարկ է նշել, որ նախորդիվ օրենսդրական կարգավորումները մշակված էին միջազգային չափանիշների խիստ հաշվառմամբ։ Այսպես՝ Հայաստանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթերով ՏՀԶԿ-ն(OECD) ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է ձեւավորվի ներառական, թափանցիկ, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթացների արդյուքում։ Ավելին, անդրադառնալով վերջին օրենսդրական կարգավորումներին նույն Վենետիկի հանձնաժողովը հղում էր կատարել հենց ՏՀԶԿ-ի մանդատին եւ դրա կողմից առաջարկվող չափանիշներին։
Սակայն ինչ ունենք մենք հիմա՝

• Հանձնաժողովի հինգ անդամներից երեքին առաջադրում են համապատասխանաբար Կառավարությունը, «Իմ քայլը» դաշինքը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանությունների տարանջատումը գրեթե չգործող սկզունք է եւ վերոգրյալ բոլոր մարմիններից որեւէ մեկը առանձին կամք արտահայտելու հնարավորություն չունի՝ ստացվում է, որ Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում առանց երկարատեւ քննարկումների հավանություն է տրվում իշխանության երեք թեկնածուներին։Սա այն մարմնի դեպքում, որը պետք է լինի ամենաապաքաղաքականը։

• Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադարվի, եթե պահանջները չփոխվեին։ Կասկածի տակ չդնելով ու չքննարկելով որեւէ թեկնածուի մասնագիտական ունակությունների առկայությունը (օրինակ ասում են՝ Լիլիթ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանը լավ թեկնածուներ են), այնուհանդերձ արձանագրենք, որ թեկնածուների առաջադրումը հնարավոր դարձավ օրենսդրական փոփոխություններից հետո։ Ավելին հետաքրքրական է, որ կան այնպիսի «սկզբունքային» թեկնածուներ, որոնք ներկայացնում են նախորդ «ձախողված» իշխանության էթիկայի «ձախողված» հանձնաժողովը, բայց նույնիսկ այդ պարագայում ստացել են իշխող ուժի վստահությունը։ Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է։

Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյոք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ այն դեպքում, երբ դրա ձեւավորման ողջ պատմությունը վկայում է ապակառուցողական, միայն տվյալ պահին հարմար լուծումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին»։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները