«Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները». Էդվարդ Ասրյան
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։ Դա վայրագության վերջին աստիճանն է», - ասաց ԳՇ պետը։
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: