Լրջագույն վտանգ. Հայաստանի արեւմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ. Քաղաքագետ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Լրջագույն վտանգ

Հնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։

Հայաստանի արեւմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ, չհաշված ռեզերվները։ Հարավային սահմանին 45 000 իրանական բանակ, չհաշված ռեզերվները։ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության։ Հայաստանում բզկտված, բոլորից վատ զինված մեր բանակն է եւ մի քանի հազարանոց ռուսական բազան, իր դրոշով։ Դրանցից ոչ մեկը ՀԱՊԿ-ի զորքը չէ, ամեն մեկն իր ազգային դրոշի տակ է հանդես գալիս։

Որն է խնդիրը

Խնդիրն Իրանն է, որի հետ միջուկային պայմանագիր կնքել չի ստացվում։ Իրանը չի կանգնելու, ստեղծելու է միջուկային զենք, եթե արդեն չի ստեղծել, հաջորդ քայլով այդ ճանապարհն են ընտրելու Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։ Այդ երկրներն ներքին կարգով այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Դա անդառնալիորեն փոխելու է ողջ անվտանգային պատկերը մեր ռեգիոնում ու ողջ աշխարհում, նաեւ ի չիք է դարձնելու Իսրայելի անվտանգության հիմնական երաշխիքը։ Իրանի գործոնը կարելի է չեզոքացնել Ադրբեջանի ու Իրանի ադրբեջանցիների միջոցով, այն ներսից պայթեցնելով, դրա համար Ադրբեջանին զինում են ու դրա համար դրսի ուժերը կազմակերպեցին 2020-ի պատերազմը։ Հիմա նոր, ավելի մեծ պատերազմ է կազմակերպվում։

Ինչ է ուզում Ադրբեջանը

Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններում անցել է կարմիր գծերը։ Պատահական չի, որ Ադրբեջանին Ռուսաստանը ստիպել է երկու պայմանագիր կնքել, որտեղ Ադրբեջանը պարտավորվել է պայմանագրերի կողմերի դեմ որեւէ երրորդ երկրի զինված ուժեր իր տարածքում թույլ չտալ, դա ռուս-ադրբեջանական այս տարվա պայմանագիրն է, նաեւ այս տարվա Կասպյան երկրների միջեւ կնքված պայմանագիր։ Ըստ էության, այդ պայմանագրերը հիմա չեն գործում, բայց երբ պետք լինի, այդ պայմանավորվածությունների խախտման հարցը բարձրացվելու է։

Ադրբեջանին պետք է Թուրքիայի հետ սահման, իր վերահսկողության տակ, Թուրքիայի միջոցով իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն,ապագայում, միջուկային Իրանի դեմ դա էլ չի օգնի, դրա համար շտապում է, մինչեւ Իրանի միջուկային երկիր դառնալը։ Սա Ադրբեջանի համար գոյության կռիվ է։

Ադրբեջանը գիտի, որ ինքը սահմաններ է անցել, Ռուսաստանը հիմա թույլ է, բայց Իրանը վճռական է տրամադրված, որովհետեւ Իրանն էլ է մեծ վտանգի մեջ ու նահանջել չի կարող։ Ադրբեջանը քիչ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու համար։

Ինչու Հայաստան եկավ Սեւ Կարապ Նենսի Փիլոսին

_____

Նենսի Փիլոսին միշտ եղել է հայկական շահերի պաշտպան, ինչն իրեն ու Դեմոկրատներին բերել է լրացուցիչ ձայներ, սակայն Նենսին նաեւ պատերազմի բազե է, հիշենք նրա թայվանական այցը, մինչ այդ, մոտ երեսուն տարի առաջ Չինաստանի ուսանողական ապստամբների այցը Ծյանանմին հրապարակում, հիմա էլ եկել է Հայաստան «ավտորիտար» երկրների դեմ պայքարելու, սակայն տոտալիտար Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ԱՄՆ-ն չի էլ դատապարտում, այլ ճիշտ հակառակը, զինում է, նաեւ մեր անվտանգության առումով չտալով որեւէ խոստում, որովհետեւ Իրանի դեմ պատերազմ է պետք հրահրել ու այդ մեծ պատերազմը կազմակերպում են մեր տարածքում։ Մեր զինվորների կյանքերով, մեր ավերվեց գյուղերի ու քաղաքների, մեր կորստի առջեւ հայտնված պետականության հաշվին են «ավտորիտար ռեժիմների» դեմ պայքարում։ 2008-ի Վրաստանի դասն ու այսօր ավերվող Ուկրաինայի օրինակը պետք է մեզ համար դաս լինի։ Չպետք է թույլ տանք, որ մեզ օգտագործեն ու մսաղացի մեջ ներքաշեն։

Ներքին թշնամիներ

Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Սաստեք դրանց բոլորին, հիմա որեւէ կտրուկ քայլ պետք չի անել, միակ քայլ, որը պետք է անել, դա կառավարության հրաժարականն է, սակայն ինչի համար կազմակերպված կենտրոն չի ձեւավորվում, սակայն այս վտանգի պահին ինքնակազմակերպման կենտրոններ են սկսել ձեւավորվել, ինչն այս վիճակում առողջ գործընթաց է։ Մեզ պետք դիմանալ մինչեւ գարնան սկիզբ, երբ իրավիճակը փոխվի։

Սա արեւմտամետ-ռուսամետի կեղծ օրակարգ չի, սա գոյության հարց է։

Հ.Գ. Ցավոք, ես հիմա Եվրոպայում եմ գտնվում, հեռախոսով եմ գրում, չեմ կարող եթեր դուրս գալ ու ավելի մանրամասն իրավիճակը ներկայացնել, սակայն կարծում եմ, որոշ չափով ներկայացրեցի վիճակը»,- գրել է քաղաքագետը։

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավական Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները Քաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին
Ամենաընթերցվածները