«Այս պահին սահմանում կուտակումներ կան՝ նորագույն տեխնիկա է կուտակում». Սերոբ Գասպարյան

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ


Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

 

Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին էլ ադրբեջանական կողմը Հայաստանին էր փոխանցել զոհված զինծառայողների 32 դի։

Թեպետ արդեն  4 օր է, թշնամին չի կրակում, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ սա չի նշանակում, որ թշնամին կրկին չի հարձակվի։ Ավելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր. «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»:

168.am հետ զրույցում «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն ասաց, որ եթե թշնամին կուտակումներ է անում, ապա դա ձևական բնույթ չի կրում, այլ նշանակում է, որ պատերազմը վերսկսելու է։

«Արցախի 44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, բայց իշխանությունը որևէ բան չարեց բանակը վերազինելու, վերակազմավորելու համար, հակառակը՝ սկսեցին նույնիսկ օրենքով քանդել բանակը ու բանակի գույքը հանել վաճառքի։ Բան չարեցին, կարծում եմ՝ այս ամենը միտում էր, որովհետև պատերազմ անցած բոլոր տղաները պատերազմի էին սպասում, իրավիճակի ուսումնասիրությունից հետո դրան էինք հանգել։ Երկու տարի շարունակ ասում էինք, որ պատերազմ է լինելու, թշնամին չի բավարարվելու, նենգ է, արնախում, հարյուրամյակներով դրանց քաղաքականությունը եղել է  հայությանը բնաջնջելը»,- նշեց Սերոբ Գասպարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Հանրային հեռուստաեթերով արած հայտարարությանը, թե ադրբեջանական խումբ է ներթափանցել Հայաստան, որով նաև որոշ չափով խուճապ առաջացրեց, Սերոբ Գասպարյանը հակադարձեց՝ նոր չէ, որ այդ խմբերը ներթափանցել են Հայաստան, այդ մասին ինքը բազմիցս ասել է։

«Ես այս մասին խոսել եմ այն ժամանակ, երբ հրապարակում էի։

Այս պահին սահմանում կուտակումներ կան, ու գիտե՞ք՝ սա ինչի նման է, որ հարևանը  մտնում է  տունդ, ծեծի է ենթարկում քեզ և նստում է տանդ մեջ։

Ի փառս մեր տղաների և նաև «Սև հովազ» ջոկատի տղաների՝ Ջերմուկում հատվածներ կան, որ թշնամին մեկ սանտիմետր առաջ չի եկել։ Մեր զինվորը հզոր է, ուժեղ է, ուղղակի քաղաքական իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ զինվորին»,- հավելեց Սերոբ Գասպարյանը։

Նա դժվարացավ ասել, թե ինչով է զբաղված Ազգային անվտանգության ծառայությունը, որ թշնամին հեշտ կարողանում է  ներթափանցել երկրի սահմաններից ներս։

«Ես չգիտեմ՝ այդ մարդուն ինչ ասեմ, այդ Նիկոլին, նա ԱԱԾ-ին հորդորում էր խանութներում ՀԴՄ կտրոն ստուգեն, սատանաների բռնեն։ Այսինքն՝ նա այդ ԱԱԾ-ին պետք է աշխատեցնելու կարողություն ունենա, բայց սրանք չեն կարողանում։

Առանց ամաչելու էլ պատերազմը որակում են սահմանային միջադեպ, սադրանք և այլն։ Թշնամին 10 կմ ներխուժել է Հայաստանի տարածք, մեր տարածքի մեջ պատերազմ է վարում, սրանք ասում են՝ սահմանային միջադեպեր են։ Չգիտեմ, սրանով երևի ամբողջ աշխարհին ուզում են ասել, որ Ադրբեջանն ագրեսոր չէ։ Կանգնել, ժողովրդին ասում է՝ ով ուզում է, թող գնա սահման, այսինք՝ սա ի՞նչ միտում է։ Ազգասեր այն մարդիկ, որոնք պատրաստ են կյանքը տալու հայրենիքին, էլի կգնան, իսկ ովքեր իրենց են սատարում՝ չգան։ Այսպես են անում, որ այս ազգասերերների գլուխն էլ ուտեն, իրենք հանգիստ ապրեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ այն, ինչ տեղի է ունենում, դեռ սկիզբն է։

«Թշնամին այդքան կուտակումներ է  անում, նորագույն տեխնիկա է կուտակում, նա պատրաստվում է պատերազմի, քանի ուժգին հակահարված չի ստացել՝ չի լռի, հնարավոր չէ՝ բորենին ապրի եղնիկի հետ։ Երկու տարի շարունակ կեղծ խաղաղության օրակարգով ժողովրդին քնեցրեցին։ Մշտապես հայտարարել եմ, որ մոլորակը համաշխարհային պատերազմի վտանգով եռում է, իսկ սրանք խաղաղության դարաշրջան են կառուցում, ո՞ւմ հետ, բորենու ու վայրի կենդանո՞ւ»,- եզրափակեց Սերոբ Գասպարյանը։

դիտվել է 1771 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները