ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմելէ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին եւ սպասում է պատասխաններին:

Իսկ ինչից հետո է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ սպաների պահեստազորի սպաների միությանը, նրանց անվանել էր «խոպանչիների բրիգադ», ինչպես նաեւ նշել էր, որ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՝ հասկանալու համար՝ քանի երկրի «շպիոն» են նրանք: Ընդհանրապես, վարչապետի խոսքերից կարելի էր հասկանալ, որ նա «խոպանչիներ», դավաճաններ ու լրտեսներ է համարում ԱԱԾ ներկա ու նախկին բոլոր աշխատակիցներին, բայց առանձնապես նշում է սպաների միության մասին, քանի որ նրանք են համարձակություն ունեցել խոսել, քննադատել:

Այս հայտարարությունից հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը արձագանքեց, բայց բավականին մեղմ:

Պարզվում է՝ միությունում որոշել են մեղմ պատասխանել ոչ թե նրա համար, որ վախենում են Նիկոլ Փաշինյանից կամ խուսափում են, այլ միությունում քննարկման ժամանակ սպաները, ճիշտ գնահատելով իրավիճակը, հասկացել են, որ վարչապետը այդ կերպ փորձում է շեղել հանրության ուշադրությունը հիմնական թեմայից, այն է՝ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթից, որի մասին վարչապետը խոսել էր իր ելույթում ու ժամեր անց հերքել: Ուստի միությունում, իրավիճակը գնահատելով, չեն ցանկացել արհեստական օրակարգ մտցված եւ իրենց վերաբերող այդ թեման շահարկման առարկա դարձնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միությունը կոնկրետ քայլի է գնացել, եւ հայտարարությունից անմիջապես հետո դիմել են ԱԱԾ:

Այս կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միությունը գրավոր կամ բանավոր կոնկրետ հարցեր է ուղղել եւ սպառիչ պարզաբանում պահանջել, թե վարչապետի հայտարարության համար ի՞նչն է առիթ եղել, եւ կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված եղել ելույթը:«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից, թե արդյո՞ք դիմել են ԱԱԾ, գրավո՞ր են դիմել, թե՞ բանավոր, սակայն միությունից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, թե՝ բավարարվեք միության էջում արված հայտարարությամբ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր հետաքննությունը՝ հասկանալու համար՝ ի վերջո ԱԱԾ-ն նման դիմում ստացե՞լ է, թե՞ ոչ եւ, եթե ստացել է, ապա ի՞նչ է պատասխանել:
Տրամաբանորեն ենթադրվում է, որ ԱԱԾ-ից պատախանը ստանալուց հետո միությունը օբյեկտիվ գնահատական կհնչեցնի՝ վարչապետի վերոհիշյալ հայտարարության առիթով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 782 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները