Լրագրողին ծեծել են, հեռախոսից ջնջել տեսանկարահանածը

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Լրագրող Արթուր Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել սեպտեմբերի 15-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու դեպքով: Արթուր Հայրապետյանը Aravot.am-ին պատմեց, որ ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 15-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից դժգոհ քաղաքացիների ինքնաբուխ հանրահավաքից առաջ:

Ըստ նրա՝ դեպքի օրը Բաղրամյան փողոցում ինքը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ է եղել, երբ իրավապաշտպանը ուղիղ եթերով քաղաքացիներին է դիմել՝ հայտնելով, որ երկիրը ծայրահեղ վիճակում է ու կոչ արել մարդկանց դուրս գալ փողոց: Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկաններից մեկն անընդհատ սադրանքների է դիմել, լեզվակռվի բռնվել իրավապաշտպանի հետ, ավելի ուշ անցել գռեհիկ ու փողոցային հայհոյանքներով խոսելաձեւին:

Արթուր Հայրապետյանը հենց այդ ժամանակ սկսել է հեռախոսով տեսանկարահանել, սակայն կարմիր բերետավորներից մեկը խլել է իր ձեռքից հեռախոսը, ջնջել տեսանկարահանածը, հետո հեռախոսը գցել գետնին. «Իրենք բռնի ուժով հեռախոսը ձեռքիցս խլեցին, սկսեցին ինձ ծեծել: Արդեն հիշում եմ, որ ասֆալտի վրա ընկած էի, ու տասը կարմիր բերետավոր, եթե ոչ ավելի, քացիներով, հայհոյելով՝ ով ոնց հնարավոր էր, ծեծում էր: Աչքերս բացեցի ու տեսա, որ «Էվրիկա» սուպերմարկետի մոտ ընկած եմ, ման եմ եկել, մի կերպ գտել եմ ակնոցս, ուշքի եկել, տեսել Մարինան չկա, հետո տեղեկացել, որ նրան տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին»:

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները