Մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեզ համար. Ավետիք Չալաբյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1991 թվականին այս օրը, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով ընտրեց անկախությունը։ Ընդ որում, մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ՝ սակայն ընտրեցինք, հավատալով հայի հավաքական ուժին ու մեր աստվածատուր առաքելությանը։
 
Ավելի քան երեք տասնամյակ անց, հետադարձ հայացքով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին, անգրագիտությունը դարձավ համատարած։ Մեր մայրաքաղաքը զարգացավ արագ տեմպերով, բայց մեր մյուս բնակավայրերից շատերը տարեց տարի հյուծվում են արտագաղթից և անհուսությունից։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուր հաջողության կողքին կա թերևս էլ ավելի մեծ բացթողում, և մեր անկախությունը այսօր ոչ լիարժեք է, ոչ էլ անշրջելի՝ իսկ այսօր նաև ակնհայտ վտանգված։ Եթե դրան ավելացնենք մեր ոխերիմ հարևանների աճող ախորժակները, նրանց անթաքույց ոտնձգությունները մեր հայրենիքի տարբեր հատվածների նկատմամբ, կարող ենք ցավով փաստել, որ մեր անկախության 31-րդ տարեդարձին մենք մոտեցել ենք ծանր սրտով, անորոշության և դրա հետ կապված մտատանջության խառը զգացումներով, և լավ ապագայի նկատմամբ երերուն հույսերով։
 
Կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։ Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։ Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում։ Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։ Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում։
 
Ես սակայն անկեղծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք դասեր առնելով մեր պատմությունից, ու մեր երկիրը կարգի բերել։ Ինձ առաջին հերթին հույս են տալիս այն մարդիկ, որոնք ինձ այսօր շրջապատում են Հայաստանում՝ մարդիկ, որոնք այսօր կենաց մահու կռիվ են տալիս մեր տարածքը ներխուժած ոսոխի դեմ, մարդիկ, որոնք համառ ու հետևողական աշխատելով, առատ բերք ու բարիք են ստեղծում մեր քարքարոտ հողից, նոր պայծառ սերունդ են կրթում և ուղղորդում դեպի կյանքի ճանապարհ, արդիականացնում եմ մեր հազարամյա մշակույթը և պատվով ներկայացնում այն աշխարհին։ Մարդիկ, որոնք նոր սպառազինություն են ստեղծում, որոնք զինվորագրվում են բանակին կամ կամավորագրվում են մարտական պատրաստության դասընթացներին, որոնք հաճախ սեփական վիշտը կուլ տված, պատրաստվում են նորից թշնամուն դիմակայելուն, իսկ այսօր էլ մեկնում են դեպի մեր սահմանները՝ անմիջական նեցուկ լինելու բանակին։ Մարդիկ, որոնք այսօր վերադառնում են Հայաստան՝ թողնելով դժվարությամբ ստեղծված ապրուստը օտար ափերում, որոնք լուսավոր երեխաներ են ունենում և դաստիարակում՝ որպես ապագա հայրենիքի պաշտպան, որոնք տեղափոխվում են Արցախ՝ մեր հայրենիքի առավել վտանգված մասի վերքերը բուժելու։
 
Եվ որ առավել կարևորն է՝ բազմաթիվ քաջարի երիտասարդ մարդիկ, ովքեր այսօր այլևս մեր հետ չեն, որոնք գիտակցված իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատությանն ու անկախությանը, ովքեր հավերժացան և առհավետ երկնքից են ուղեկցելու մեզ։ Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը, զարգացնել և հզորացնել մեր երկիրը, և փոխանցել այն մեր սերունդներին այնպես, որ իրենք այլևս երբեք կանգնած չլինեն այն կորցնելու երկընտրանքի առաջ, որ հպարտանան իրենց երկրով և իրենց ծնողներից ստացած ժառանգությամբ։
 
Այսօր, շնորհակալություն հայտնելով մեր անկախության բոլոր անվեհեր մարտիկներին և անխոնջ մշակներին, և գլուխս խոնարհելով նրա համար նահատակված հերոսների և նրանց ընտանքիների առաջ, և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել մեր երկրի անկախության համար և նվիրաբերել կյանքս՝ նրա լավագույն ապագայի համար։ Կեցցե ազատ և անկախ Հայաստանը, կեցցեն բոլոր այն նվիրյալները, ովքեր կառուցում և պաշտպանում են մեր հայրենիքը, և կեցցեն մեր երեխաները, ովքեր այն կժառանգեն։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները