Level Up միայն ուսանողների համար. Ucom-ն առաջարկում է ինտերնետի X2 և X3 ծավալ

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ցանկացած ուսանող, ով Ucom-ի նոր կամ գործող բաժանորդ է, կարող է միանալ Level Up 3000 հետվճարային սակագնային պլանին և 24 ամսվա ընթացքում ստանալ գերարագ ինտերնետի եռակի՝ 30 ԳԲ ծավալ սովորական 10 ԳԲ փոխարեն, իսկ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ ուսանողները կստանան կրկնակի՝ 12 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ`6 ԳԲ փոխարեն։

Հարկ է նշել, որ Level Up 3000-ի հետ բաժանորդներն ամեն ամիս ստանում են 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և առանց մեգաբայթեր սպառելու օգտվում են 28 հայտնի հավելվածներից, որոնց թվում են Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Spotify-ը և այլն։ Իսկ  Level Up 1700 սակագնային պլանի հետ յուրաքանչյուր 30 օրը մեկ վերալիցքավորելով հաշիվն ընդամենը 1700 դրամով՝ բաժանորդներն ստանում են 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև կարող են օգտվել 19 ամենատարածված հավելվածներից՝ չսպառելով մեգաբայթերը։

«Հատուկ ուսանողների համար Ucom-ում մենք ստեղծել ենք Level Up 1700 և Level Up 3000 սակագնային պլաններին միանալու այնպիսի հնարավորություն, որի շրջանակում դուք 2 տարի շարունակ կստանաք գերարագ ինտերնետի եռակի կամ կրկնակի ծավալ։ Որևէ ուսանող իր առօրյան այլևս չի պատկերացնում առանց սմարթֆոնի, իսկ մենք հոգացել ենք, որ գիգաբայթերի ծավալը բավարար լինի ոչ միայն ուսումնական նյութեր դիտելու, այլև շփվելու և մշտական կապի մեջ մնալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը և ներկայացնել ուսանողական տոմսը, ստուգարքային գրքույքը կամ ՀՀ որևէ ԲՈՒՀ-ում սովորելու վերաբերյալ կնիքով հաստատված տեղեկանք։ Ի դեպ, Ucom-ին այլ ցանցի համարով և կոդով միանալու համար անհրաժեշտ է նախապես լրացնել պահանջվող տվյալները այս հղումով և ստանալ պայմանագիրն ու SIM-քարտը ձևանմուշում նշված հասցեով։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները