Կյանքից հեռացել է «Արմենպրես»-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Արմենպրես»-ն անդառնալի կորուստ ունեցավ. 72 տարեկանում կյանքից հեռացավ թարգմանիչ, լրագրող, գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը: Մարդ, ում հետ նույն հարկի տակ աշխատելը ոչ միայն մեծագույն հաճույք էր, այլև՝ նրանից սովորելու անսահման հնարավորություն:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ամբողջ անձնակազմը սրտի խորը կսկիծով ցավակցում է Այվազյանների ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին ու գործընկերներին` կիսելով կորստի ծանր վիշտը։
Հովհաննես Այվազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: