Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկով հրշեջ-փրկարարները։

Վիրավորներից 3-ին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։ Դեպքի վայում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոտրվել է անվահեծանը, իսկ 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գեղամ Սմբատյանն ու Մարտին Ավետիսյանը, «Արմավիր» բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանը հիվանդանոցից Արմավիրի բաժնի պետին տեղեկացրել է, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Այս պահին բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը մեկ այլ օպերատիվ խմբով պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները